Սուրբ գրությունների պատմություններ
Հիսուսը Իր առաքյալներին տվեց քահանայության բանալիները․ «Այդ վեմի վրա եմ կառուցելու իմ եկեղեցին»


Մատթեոս 16–17

Հիսուսը Իր առաքյալներին տվեց քահանայության բանալիները

«Այդ վեմի վրա եմ կառուցելու իմ եկեղեցին»

Հիսուսը խոսում է Իր աշակերտների հետ։

Մի օր Հիսուսը հարցրեց Իր աշակերտներին, թե մարդիկ ինչ են ասում Իր մասին։ Նրա աշակերտները պատասխանեցին, որ որոշ մարդիկ ասում էին, որ Նա Հովհաննես Մկրտիչն էր: Մյուսները կարծում էին, որ Նա Հին Կտակարանի մարգարե էր, որը վերադարձել էր։

Մատթեոս 16․13-14

Պետրոսը պատասխանում է Հիսուսին։

Ապա Հիսուսը հարցրեց Իր աշակերտներին, թե նրանք ինչ են ասում Իր մասին։ Պետրոսն ասաց. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին»:

Մատթեոս 16.15–16

Հիսուսը խոսում է Պետրոսի հետ։

Հիսուսը ուրախացավ՝ Պետրոսի այս խոսքերը լսելով։ Նա Պետրոսին ասաց, որ Հիսուսի մասին ուրիշներից չի իմացել։ Երկնային Հայրը հայտնեց դա նրան։

Մատթեոս 16.17

Հիսուսը խոստանում է Պետրոսին տալ քահանայության բանալիները։

Հիսուսը ասաց Պետրոսին. «Այդ վեմի վրա եմ կառուցելու իմ եկեղեցին»։ Ապա Նա խոստացավ Պետրոսին տալ քահանայության բանալիները կամ Աստծուց իշխանությունը, որպեսզի նա և մյուս առաքյալները կարողանան առաջնորդել Նրա Եկեղեցին երկրի վրա։

Մատթեոս 16.18-19

Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին տանում է լեռ։

Մի քանի օր անց Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին տարավ մի բարձր լեռ՝ աղոթելու։

Մատթեոս 17․1, Ղուկաս 9․28

Հիսուսը աղոթում է։

Մինչ Հիսուսը աղոթում էր, Նրա դեմքն արեգակի պես փայլեց։ Նույնիսկ Նրա զգեստները սպիտակ դարձան։

Մատթեոս 17․2, Ղուկաս 9․29

Հայտնվում են Մովսեսն ու Եղիան։

Հայտնվեցին Հին Կտակարանի երկու մարգարեներ՝ Մովսեսը և Եղիան։ Նրանք խոսեցին Հիսուսի հետ Նրա մահվան և Հարության մասին, որը շուտով պետք է տեղի ունենար Երուսաղեմում։ Պետրոսն ասաց Հիսուսին. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ մնանք»։

Մատթեոս 17․3–4, Ղուկաս 9,30–33 (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, ծանոթագրություն 31ա)

Հիսուսը և մյուսները լսում են Աստծո ձայնը։

Մինչ Պետրոսը խոսում էր, մի լուսավոր ամպ հովանի եղավ նրանց վրա։ Նրանք լսեցին Աստծո ձայնը, որն ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ բարեհաճությունը. դրա՛ն լսեք»։ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը վախեցան և ընկան գետնին։

Մատթեոս 17․5-6

Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին ասում է, որ չվախենան։

Հիսուսը դիպավ Իր առաքյալներին և ասաց. «Վե՛ր կացեք ու մի՛ վախեցեք»։ Նրանք բարձրացրեցին հայացքը։ Մովսեսն ու Եղիան հեռացել էին։ Այս լեռան վրա Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը ստացան քահանայության բանալիները, որոնք Հիսուսը խոստացել էր նրանց։

Մատթեոս 17․7–9, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 27․12–13