Սուրբ գրությունների պատմություններ
Նամակներ Տիմոթեոսին․ Պողոսը խորհուրդ է տալիս իր երիտասարդ ընկերոջը


Ա և Բ Տիմոթեոս

Նամակներ Տիմոթեոսին

Պողոսը խորհուրդ է տալիս իր երիտասարդ ընկերոջը

Տիմոթեոսին ուսուցանում են իր մայրն ու տատիկը։

Տիմոթեոսը երիտասարդ մարդ էր, որը մեծ հավատք ուներ Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Նրա մայրը՝ Եվնիկեն, և նրա տատիկը՝ Լոիդան, նույնպես մեծ հավատքով կանայք էին։ Նրանք ուսուցանում էին Տիմոթեոսին սուրբ գրություններից, նույնիսկ երբ նա երեխա էր։

Բ Տիմոթեոսին 1․53.15

Պողոսն ու Տիմոթոսը զբոսնում են միասին։ Պողոսը մի կտոր է պահում իրենց վերևում, որպեսզի չթրջվեն անձրևից։

Տիմոթեոսն ու Պողոսը լավ ընկերներ էին։ Նրանք աշխատում և ճանապարհորդում էին միասին՝ ծառայելով Տիրոջը և կիսվելով նրա ավետարանով։ Պողոսը սիրում էր Տիմոթեոսին՝ ինչպես իր հարազատ որդուն։

Փիլիպպեցիներին 2․19-22, Ա Տիմոթեոսին 1.2

Պողոսը հրահանգում է Տիմոթեոսին գնալ Եփեսոս՝ եկեղեցին այնտեղ ղեկավարելու համար։

Պողոսը խնդրում է Տիմոթեոսին ղեկավարել Եփեսոսի եկեղեցին։ Պողոսը մեկ այլ քաղաք պետք է գնար։ Իր բացակայության ընթացքում նա նամակ գրեց Տիմոթեոսին, որպեսզի օգնի նրան։

Ա Տիմոթեոսին 1․1-3

Տիմոթեոսը տեսնում է թե ինչպես են մարդիկ մերժում ավետարանը։

Հետագայում, երբ Պողոսը Հռոմում բանտարկված էր, նա գրեց ևս մի նամակ Տիմոթեոսին։ Նա զգուշացրեց Տիմոթեոսին, որ դժվար ժամանակներ կգան։ Որոշ մարդիկ ճշմարտությունից կշեղվեն և աշխարհը Աստծուց շատ կսիրեն։ Նրանք ուսուցանելու են բաներ, որոնք ճշմարիտ չեն։

Բ Տիմոթեոսին 3․1-7, 4.3-4

Տիմոթեոսն ուսուցանում է ավետարանը սրբերի մի խմբի։

Պողոսը հորդորեց Տիմոթեոսին չվախենալ։ Նա ասաց․ «Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո»։ Պողոսն ուղղորդեց Տիմոթեոսին շարունակել անել այն, ինչ նա սովորել էր։ Սուրբ գրությունները կուղղորդեն նրան դեպի Հիսուս Քրիստոս։

Բ Տիմոթեոսին 1․7-9, 3․14 -17

Պողոսը Հռոմի բանտում։

Պողոսը գիտեր, որ իր կյանքը շուտով կավարտվի։ Բայց նա չէր վախենում մահից: Պողոսն ասաց Տիմոթեոսին, որ չնայած ինքը շատ մարտահրավերների միջով է անցել իր կյանքում, իր հավատքը ամուր է պահել։ Նա վստահ էր, որ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը իրեն կտային հավերժական կյանք։

Բ Տիմոթեոսին 4․6-8