Ա Կորնթացիներին 15
Քրիստոսով բոլորը կկենդանանան
Պողոսը ուսուցանում է հարության մասին
Կորնթոսի եկեղեցու որոշ անդամներ հարցեր ունեին, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք մահանում ենք։ Նրանք վստահ չէին, որ Հիսուսը իրոք հարություն էր առել։ Որոշ մարդիկ ասում էին, որ հարություն չկա։ Պողոսը լսել էր այդ ամենի մասին և նամակ գրեց Կորնթոսի սրբերին։
Ա Կորնթացիներին 15.12-14
Պողոսը գրել է, որ Հիսուս Քրիստոսի Հարությունը Նրա ավետարանի կարևոր մասն էր կազմում։ «Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ,- ասել է Պողոսը,- և երրորդ օրը հարություն առավ»։ Ավելի քան 500 մարդ տեսել էր Նրան իր Հարությունից հետո, այդ թվում՝ Պողոսը և մյուս առաքյալները։
Ա Կորնթացիներին 15․1-8
Պողոսն ուսուցանում է, որ եթե Հիսուսը հարություն չառներ, բոլորս կտխրեինք և կլինեինք անհույս։ Ադամի և Եվայի Անկման պատճառով բոլորս մահանալու ենք, բայց Հիսուս Քրիստոսի շնորհիվ, մենք նույնպես հարություն կառնենք։
Ա Կորնթացիներին 15.17–22
Պողոսը հիշեցրեց կորնթացի սրբերին, որ մարդիկ մկրտվում էին մահացածների համար։ Ինչո՞ւ պիտի դա անեինք, եթե մահացած մարդիկ երբեք հարություն չէին առնելու։ Մենք մկրտվում ենք մահացածների համար, որովհետև գիտենք, որ բոլորը կապրեն կրկին: Սա նրանց հնարավորություն է տալիս ստանալ Տիրոջ օրհնությունները։
Ա Կորնթացիներին 15.29
Որոշ կորնթացի սրբեր մտածում էին, թե ինչպիսին կլինեն մեր մարմինները, երբ մենք հարություն առնենք։ Պողոսն ասել է, որ մեր մարմինները կլինեն փառավոր։ Մեր մարմինները չեն թուլանա, հիվանդանա կամ ծերանա։ Որոշ մարդիկ կունենան սելեստիալ մարմիններ, պայծառ՝ ինչպես արևը։ Ուրիշները կլինեն պայծառ՝ ինչպես լուսինը, իսկ մյուսները՝ ինչպես աստղերը։
Ա Կորնթացիներին 15.35, 40-43, Վարդապետություն և Ուխտեր 76.96-98, 88.20-23