Սուրբ գրությունների պատմություններ
Պողոսը և Շիղան․ Տիրոջ հրաշքներով փրկված


Գործք Առաքելոց 16․9-40

Պողոսը և Շիղան

Տիրոջ հրաշքներով փրկված

Պողոսն ու Շիղան ճանապարհորդում են միասին։

Տերը կանչեց Պողոսին և Շիղային՝ ավետարանը միասին քարոզելու։ Նրանք ճանապարհորդեցին բազմաթիվ քաղաքներ՝ տեսնելու, թե ինչպես են գործում այնտեղի եկեղեցիները։

Գործք Առաքելոց 15.40-41, 16․4-8

Պողոսը տեսիլք է տեսնում։

Մի գիշեր, տեսիլքում Պողոսը տեսավ մակեդոնացի մի մարդու, որը խնդրում էր իրեն գալ իր քաղաքը։ Պողոսն ու Շիղան անմիջապես մեկնեցին։ Նրանք գիտեին, որ Աստված ուզում էր, որ իրենք գնային։

Գործք Առաքելոց 16․9-10

Պողոսն ու Շիղան քարոզում են Լիդիա անունով մի կնոջ։

Երբ նրանք հասան Մակեդոնիա, Լիդիա անունով մի կին լսեց նրանց ուսուցանելիս։ Տերը բացեց Լիդիայի սիրտը։ Նա հավատաց այն ամենին, ինչի մասին Պողոսն ուսուցանում էր, և մկրտվեց։

Գործք Առաքելոց 16.13-15

Լիդիան Պողոսին ու Շիղային ասում է, որ նրանք կարող են մնալ իր տանը։

Լիդիան Պողոսին ու Շիղային ասաց, որ նրանք կարող են մնալ իր տանը, քանի դեռ նրանք այդտեղ են։

Գործք Առաքելոց 16.15

Մարդիկ Պողոսին ու Շիղային տանում են հրապարակ։

Բայց ոչ բոլորին դուր եկավ այն, որ Պողոսն ու Շիղան այնտեղ էին։ Որոշ մարդկանց դուր չէր գալիս այն, ինչ նրանք ուսուցանում էին։ Այդ մարդիկ Պողոսին ու Շիղային տարան հրապարակ և քաղաքի ղեկավարներին ասացին, որ նրանք խնդիրներ են ստեղծում։

Գործք Առաքելոց 16.16-21

Մարդիկ զայրացած են Պողոսի և Շիղայի վրա։

Ժողովուրդը զայրացած էր Պողոսի և Շիղայի վրա։ Քաղաքի ղեկավարները պատռեցին Պողոսի և Շիղայի հագուստները և ասացին, որ նրանց պետք է ծեծել։

Գործք Առաքելոց 16.22-23

Պողոսը և Շիղան բանտարկվում են։

Ապա քաղաքի ղեկավարները Պողոսին ու Շիղային բանտ նետեցին։ Նրանք կապեցին նրանց ոտքերը և պահակ դրեցին նրանց վրա։

Գործք Առաքելոց 16.23-24

Պողոսի և Շիղայի բանտի կապանքներն արձակվում են։

Այդ գիշեր Պողոսն ու Շիղան աղոթեցին և օրհներգեր երգեցին Աստծուն, մինչ մյուս բանտարկյալները լսում էին։ Հանկարծ գետինը սկսեց ցնցվել։ Բանտի դռները բացվեցին, և կապանքները արձակվեցին։

Գործք Առաքելոց 16.25–26

Պողոսը բանտապետին ասում է, որ չանհանգստանա։

Բանտապետն արթնացավ և տեսավ բաց դռները: Նա կարծեց, թե բանտարկյալները փախել են, և որ ինքը խնդիրներ կունենա նրանց փախչելու թույլտվության համար։ Պողոսը բանտապետին ասաց, որ չանհանգստանա: Բոլոր բանտարկյալները դեռ այնտեղ էին։

Գործք Առաքելոց 16․27–28

Պողոսը բանտապետին հորդորում է հավատալ Հիսուս Քրիստոսին։

Բանտապետը վախեցած էր։ Նա ծնկի իջավ Պողոսի և Շիղայի մոտ ու ասաց. «Ես ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ Նրանք ասացին. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին»։

Գործք Առաքելոց16.27–31

Պողոսն ու Շիղան ավետարանն ուսուցանում են բանտապետին և նրա ընտանիքին։

Պողոսն ու Շիղան ավետարանն ուսուցանեցին բանտապետին և նրա ընտանիքին։ Բանտապետը լվաց Պողոսի և Շիղայի վերքերը։ Այդ գիշեր նա և իր ընտանիքը մկրտվեցին։

Գործք Առաքելոց 16.32-33