Սուրբ գրությունների պատմություններ
Ներածություն. Նոր Կտակարանի մասին․ Հիսուս Քրիստոսի և Նրա հետևորդների պատմությունը


Ներածություն

Նոր Կտակարանի մասին

Հիսուս Քրիստոսի և Նրա հետևորդների պատմությունը

Հնագույն մարգարեն գրում է մագաղաթի վրա

Աստվածաշունչն ունի երկու մաս․ Հին Կտակարան և Նոր Կտակարան: Հին Կտակարանը պարունակում է վաղեմի մարգարեների գրվածքները։ Այդ մարգարեներից մի քանիսը գրել են, որ Աստված խոստացել է Փրկիչ ուղարկել։ Նա կլիներ Աստծո Որդին և կփրկեր մեզ մեղքից ու մահից, որպեսզի մենք կարողանայինք կրկին ապրել Աստծո հետ։

Եսայի 53․3–5, Հակոբ 7․11, Մովսես 4

Մարիամը գրկել է մանուկ Հիսուսին

Նոր Կտակարանը պատմում է, թե ինչպես է այս խոստումն իրականացել։ Այն պատմում է Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու ծննդյան մասին։

Ղուկաս 2․4–7

Հիսուսը ուսուցանում է մի խումբ մարդկանց

Նոր Կտակարանը նաև պատմում է Հիսուսի կյանքի մասին։ Նա ապրում էր հրեաների մեջ և ուսուցանում էր մեզ, թե ինչպես ապրենք, որ մի օր կարողանանք վերադառնալ Երկնային Հոր մոտ։

Մատթեոս 5․1-2

Հիսուսը հոգ է տանում երեխայի մասին

Հիսուսն օրհնում և ծառայում էր մարդկանց։ Նա շատ հրաշքներ գործեց մարդկանց համար, օրինակ՝ բժշկեց հիվանդներին և վերակենդանացրեց մահացածներին։

Մատթեոս 4․23

Հիսուսը կարգում է Իր առաքյալներից մեկին

Հիսուսն ընտրեց Իր հետևորդներից տասներկուսին լինելու Առաքյալներ։ Նա նրանց իշխանություն տվեց առաջնորդելու Իր Եկեղեցին։

Ղուկաս 9․1-2

Հիսուսը դուրս է գալիս գերեզմանից

Քանի որ Հիսուսը սիրում է մեզ, Նա Իր վրա վերցրեց մեր բոլոր ցավերը, վշտերը և մեղքերը։ Նա մահացավ մեզ համար։ Ապա, երեք օր անց, Նա հաղթեց մահին և հարություն առավ։ Հիսուս Քրիստոսը ապրում է, և Նրա շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել մեր մեղքերից և կրկին ապրել մահից հետո։

Ալմա 7.11–13

Երկու ժամանակակից երեխա կարդում են Նոր Կտակարանը

Այս ամենի մասին գրել են Հիսուսին ճանաչող և սիրող մարդիկ։ Նրա առաքյալները նամակներ են գրել՝ օգնելու Եկեղեցու անդամներին կառուցել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Նրանց գրածները պահպանվել են երկար տարիներ։ Այժմ դուք կարող եք կարդալ դրանք Նոր Կտակարանում և իմանալ, թե ինչպես հետևել Հիսուս Քրիստոսին։

Ղուկաս 1.1-4