Մարկոս 2.1-12
Հիսուսը բժշկում է քայլել չկարողացող մարդուն
ֆիզիկական և հոգևոր բժշկում
Շատերն էին ուզում լսել Հիսուսի ուսուցումը։ Մի օր Նա ուսուցանում էր մարդաշատ մի տանը։
Մարկոս 2.1-2
Չորս հոգի եկան՝ բերելով քայլել չկարողացող իրենց ընկերոջը։ Նրանք ստիպված էին նրան մահիճով տանել։ Նրանք ուզում էին իրենց ընկերոջը բերել Հիսուսի մոտ, բայց տունն այնքան մարդաշատ էր, որ չկարողացան ներս մտնել։
Մարկոս 2.3-4
Ուստի, նրանք իրենց ընկերոջը բարձրացրին տան տանիքի վրա։ Ապա քանդեցին տանիքի մի մասը և մարդուն մահճակալով իջեցրին տուն՝ մարդկանց մեջ, և դրեցին Հիսուսի առջև։
Մարկոս 2․4
Երբ Հիսուսը տեսավ նրանց հավատքը, քայլել չկարողացող մարդուն ասաց. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»:
Մարկոս 2.5
Հրեաների որոշ առաջնորդներ, լսելով սա, վրդովվեցին։ Նրանք կարծում էին, որ միայն Աստված կարող է ներել մեղքերը։
Մարկոս 2.6-7
Հիսուսը գիտեր, թե ինչ էին նրանք մտածում։ Որպեսզի օգներ նրանց հասկանալ, որ Ինքն իսկապես մեղքեր ներելու զորություն ուներ, Նա հրաշք գործեց։ Քայլել չկարողացող մարդուն Նա ասաց․ «Վե՛ր կաց, մահիճդ վերցրո՛ւ, քո տո՛ւն գնա»։ Տղամարդը վեր կացավ ու քայլեց։ Բոլորը զարմացան և շնորհակալություն հայտնեցին Աստծուն։
Մարկոս 2.8-12