2025
Նախագահ Թիմոթի Լ․ Ֆարնս
Մայիս 2025


«Նախագահ Թիմոթի Լ․ Ֆարնս», Լիահոնա, մայիս 2025։

Նախագահ Թիմոթի Լ․ Ֆարնս

Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահ

Երբ նախագահ Թիմոթի Լ. Ֆարնսը 14 տարեկան էր, այլ դավանանքի ընկերը սկսեց վիճարկել նրա կրոնական համոզմունքները: Իր երիտասարդ կյանքում առաջին անգամ Թիմոթին վկայեց, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է, և որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է:

«Հոգին լցրեց սենյակը: Դա շոշափելի էր»,- հիշել է նա: «Մենք բոլորս դա զգացինք, և բոլորս փոխվեցինք»:

Նախագահ Ֆարնսն ասել է, որ ցանկանում է, որ Եկեղեցու երիտասարդներն իմանան` իրենք պատկանում են Աստծո ընտանիքին:

«Նրանք Աստծո զավակներն են և ուխտի զավակներն են,- ասել է նա,- և նրանք կարող են դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները, եթե ընդունեն Նրան, ընդունեն այն պարգևը, որն իրենցն է Նրա Քավության շնորհիվ»:

Թիմոթի Լովել Ֆարնսը ծնվել է 1969 թվականի հունիսի 29-ին Բալթիմորում (Մերիլենդ)` Գարի Վիլյամ Ֆարնսի և Մերի Էլեն Ֆարնսի ընտանիքում։ Երբ երեխա էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Յուտա, որտեղ նա մեծացավ: Նա յոթ զավակներից ավագն է:

Նախագահ Ֆարնսը ծառայել է որպես միսիոներ Բրազիլիա Պորտո Ալեգրե միսիայում: Նա տնտեսագիտություն է սովորել Բրիգամ Յանգի Համալսարանում և հետագայում հիմնել բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ MedSource Direct, Aspire և մարդասիրական ոչ առևտրային World Joy կազմակերպությունը:

Նա ամուսնացել է Լինսի Էնն Ֆարնսի հետ Սոլթ Լեյքի տաճարում 1992 թվականի օգոստոսի 27-ին: Նրանք ունեն հինգ երեխա, վեց թոռ և ապրում են Բաունթիֆուլում (Յուտա):

Նախագահ և քույր Ֆարնսերը ծառայել են որպես միսիայի ղեկավարներ Բրազիլիա Սան Պաուլո հյուսիսային միսիայում 2014-2017 թթ․: Երեց Ֆարնսը նախկինում ծառայել է որպես Տարածքային յոթանասունական Յուտայի տարածաշրջանում, ցցի նախագահ, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոս և երիտասարդ ամուրիների եպիսկոպոս։