2025
Երեց Մայքլ Սիսլա
Մայիս 2025


«Երեց Մայքլ Սիսլա», Լիահոնա, մայիս 2025։

Երեց Մայքլ Սիսլա

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Երեց Մայքլ Սիսլան շատ լավ է հիշում 2017 թվականի մարտահրավերները։ Հունվարի մի երեքշաբթի օր նա կորցրեց աշխատանքը միջազգային իրավաբանական ընկերությունում, երբ ընկերությունը սնանկ հայտարարվեց: Հաջորդ օրը նրա տունը հեղեղվել էր ջրատարի պայթելու պատճառով։ Երրորդ օրը կողոպտիչները թալանել էին նրա տունը՝ փորձելով տանել ընտանիքի թանկարժեք իրերը: Մի քանի օրում նրա կյանքը գլխիվայր շուռ էր եկել։

«Այդ կիրակի սովորականի պես ժպտում էի, մինչ նստած էի ամբիոնում՝ որպես ցցի նախագահ»,- ասել է նա: «Ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում։ Բայց ներքուստ ես սարսափելի վիշտ ունեի։ Ես ներքուստ շատ տխուր էի»։

Ժողովից հետո ծխի մի լռակյաց, հանդարտ մարդ հարցրեց նրան, թե ինչ է պատահել: «Նա պարզապես լսեց, իսկ հետո գրկեց ինձ»,- ասել է երեց Սիսլան: «Ես զգացի, որ Տերը գրկեց ինձ, որ Նա գիտեր իմ դժբախտության մասին, որ ամեն ինչ լավ կլիներ»:

Մայքլ Սիսլան ծնվել է Արմին Լյուդվիգի և Իրմտրաուտ Հաննայի ընտանիքում Նոյմյունսթերում (Գերմանիա)` 1972 թվականի հուլիսի 26-ին: Նա մեծացել է Շլեզվիգ-Հոլշտայնում և հետագայում ծառայել է Յուտա Օգդեն միսիայում: Նրա կինը՝ Մարգրեթ Էնն Ռաուն, ծառայել է Տաճարային հրապարակի միսիայում: Նրանք ամուսնացան Ֆրանկֆուրտի (Գերմանիա) տաճարում 1997 թվականի ապրիլի 4-ին: Կանչը ստանալու պահին նրանք իրենց հինգ երեխաների հետ ապրում էին Գրիշհայմում (Գերմանիա), որտեղ նրանք հաճույքով թափառում էին անտառներում և վայելում հանգիստը Դանիայի կղզում:

Երեց Սիսլան իրավագիտության աստիճան է ստացել Մայնցի համալսարանում 2000 թվականին: Նա ավարտել է իրավաբանության կարիերան որպես McDermott Will & Emery-ի կորպորատիվ ավագ գործընկեր:

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական կանչվելուց առաջ երեց Սիսլան ծառայել է որպես Տարածքային յոթանասունական Կենտրոնական Եվրոպայում, միսիայի ժամանակավոր նախագահ Գերմանիա Ֆրանկֆուրտ միսիայում, ցցի նախագահ, բարձրագույն խորհրդական և եպիսկոպոսության խորհրդական: