«Երեց Էրոն Թ. Հալ», Լիահոնա, մայիս 2025։
Երեց Էրոն Թ. Հալ
Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական
Երեց Էրոն Թ. Հալը հիշում է, երբ նա և իր կինը՝ Քիմբերլին հաստատվեցին որպես Տեխաս Հյուսթոն Հարավային միսիայի ղեկավարներ: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարին նրանք ասացին, որ իրենք և՛ ճնշված էին զգում, և՛ ուրախ։ Երեց Բեդնարն արտահայտեց երախտապարտ լինելու անհրաժեշտությունը:
«Այն, ինչ նա սովորեցրեց մեզ այդ օրը, երբեք չի հեռացել իմ մտքից՝ կապված մեր ստացած որևէ կոչման հետ, այն է՝ «Մենք պարզապես շնորհակալ ենք»,- ասաց նա: «Դուք զարմանում եք, թե ինչպես աշխարհում Տերը կընտրեր ձեզ, բայց մենք վկայում ենք, որ Նա ընտրել է ձեզ: Եվ քանի որ մենք պատրաստ ենք և հասանելի, Նա մեզ կարողունակ կդարձնի»:
Էրոն Թ. Հալը ծնվել է 1971 թվականի մարտի 4-ին Պրովոյում (Յուտա): Նա Ալան Յուջին Հալի և Պաուլա Ջեյն Նովակ Հալի որդին է։ Նա ծառայել է լիաժամկետ միսիա Չիլի Օսորնո միսիայում, այնուհետև ամուսնացել Քիմբերլի Վեյդ Հալի հետ 1993 թվականի դեկտեմբերի 28-ին Լոգանի (Յուտա) տաճարում։ Նրանք ունեն չորս զավակ:
Իր կոչումը ստանալու պահին երեց Հալը ծառայում էր որպես Տարածքային Յոթանասունական Յուտայի Տարածաշրջանում: Նա նաև ծառայել է որպես ցցի նախագահության խորհրդական, բարձրագույն խորհրդի անդամ, ցցի գործադիր քարտուղար, եպիսկոպոս, երեցների քվորումի նախագահ և Երիտասարդ տղամարդկանց նախագահ:
Երեց Հալը ստացել է պրոֆեսիոնալ վաճառքի ոլորտի բակալավրի աստիճան Վեբերի պետական համալսարանում և բիզնես կառավարման մագիստրոսի կոչում Յուտայի համալսարանում: Նախկինում զբաղեցրել է գործադիր պաշտոններ տեխնոլոգիաների և մասնավոր կապիտալի ընկերություններում և վերջերս ծառայել է որպես Եկեղեցու միսիոներական բաժնի տնօրեն: