2025
Երեց Վան-Լյան Վու
Մայիս 2025


«Երեց Վան-Լյան Վու», Լիահոնա, մայիս 2025։

Երեց Վան-Լյան Վու

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Երբ երեց Վան-Լյան Վուն 10 տարեկան էր, նրա ընտանիքը Թայվանից տեղափոխվեց Բոլիվիա: Այնտեղ նրա քույրերը ընկերների միջոցով հանդիպեցին միսիոներներին: Նա սկսեց հանդիպել միսիոներների հետ և մկրտվեց 11 տարեկանում:

Նոր վայրում հարմարվելը դժվար էր, բայց նա երախտապարտ է իր ընտանիքի տեղափոխության համար: «Ես ինչ-որ բան կորցրի, որպեսզի ավելի լավ բաներ ունենամ՝ Տիրոջ ավելի լավ ձևով»,- ասել է նա:

Վան-Լյան Վուն ծնվել է Թայփեյում (Թայվան), 1970 թվականի դեկտեմբերի 22-ին։ Չան Յուն Վուի և Բաո Գույ Լինի կրտսեր երեխան է։ Նա ունի երեք քույր և մեկ եղբայր։

Սանտա Կրուս (Բոլիվիա) տեղափոխվելուց հետո նրա ընտանիքը տեղափոխվեց Բուենոս Այրես (Արգենտինա), երբ նա 14 տարեկան էր: Չինաստան Հոնկոնգ միսիայում ծառայելուց հետո նա ամուսնացել է Մարսելա Բեատրիս Կաստելանիի հետ 1995 թվականի մարտի 17-ին Բուենոս Այրեսի (Արգենտինա) տաճարում: Նրանք ունեն երեք զավակ:

Նա և Մարսելան ունեին և ղեկավարում էին իրենց ընտանեկան մթերային խանութը Բուենոս Այրեսում: Նա աշխատել է Եկեղեցում 2007թ.-ից, սկզբում ժողովատների շինությունների բաժնում, իսկ հետո՝ 2016թ.-ին՝ որպես Հարավային Ամերիկայի Հարավային Տարածաշրջանի գործառնությունների և սպասարկման մենեջեր:

Երեց Վուն բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան է ստացել Արգենտինա դե լա Էմպրեսայի համալսարանում 2014 թվականին և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան՝ Բուենոս Այրեսի համալսարանում 2020 թվականին:

Իր կոչումը ստանալու պահին երեց Վուն ծառայում էր որպես Չիլի Անտոֆագաստա միսիայի նախագահ: Նա նաև ծառայել է որպես ցցի նախագահ, ցցի նախագահության խորհրդական, եպիսկոպոս, երեցների քվորումի նախագահ, ծխի գործավար, երեցների քվորումի նախագահության խորհրդական և տաճարային արարողությունների աշխատող: