«Երեց Օզանի Ֆարիաս», Լիահոնա, մայիս 2025։
Երեց Օզանի Ֆարիաս
Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական
Դժվար որոշումների մասին աղոթելը հիմք դարձավ երեց Օզանի Ֆարիասի համար երիտասարդ տարիքից: Երեց Ֆարիասն աղոթեց այն բանից հետո, երբ հանդիպեց միսիոներներին 15 տարեկանում: Նա աղոթեց լիաժամկետ միսիայի, կրթության, ամուսնության և աշխատանքի հնարավորությունների մասին:
Եվ նույնիսկ երբ ճանապարհը պարզ չէր, նա գիտեր, թե ինչ պետք է աներ։
«Աստված միշտ առաջին տեղում է»,- ասել է նա: «Նախ ծառայեք Նրան: Մենք մեծ օրհնություններ ենք տեսել` այդպես վարվելով»։
Սուրբ Հոգու հուշումներին հետևելը երբեք չի մոլորեցրել իրեն և իր կնոջը, ասել է նա: «Ես սովորել եմ անձնական հայտնության զորության մասին: Աստված խոսում է Իր զավակների հետ։ Եվ Աստված ծրագիր ունի մեզ համար»։
Օզանի Բարբոսա Մարկես Ֆարիասը ծնվել է Ռեսիֆիում (Բրազիլիա) 1969 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Խոսե Օսանյա Ֆարիասի և Սեվերինա Բարբոսա Մարկեսի ընտանիքում: Նա և իր կինը՝ Ջովաննա դե Մեդեյրոս Պրատա Ֆարիասը, կնքվեցին Սան Պաուլոյի (Բրազիլիա) տաճարում 1994 թվականի հունվարի 18-ին։ Նրանք ունեն երեք զավակ:
Երեց Ֆարիասը հաշվապահության բակալավրի աստիճան է ստացել Պերնամբուկոյի կաթոլիկ համալսարանում, ասպիրանտուրան ավարտել է ֆինանսների ոլորտում՝ Պերնամբուկոյի համալսարանում, նաև բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել Գետուլիո Վարգասի հիմնադրամի կողմից: Նա աշխատել է Եկեղեցու տարբեր պաշտոններում, այդ թվում՝ որպես ֆինանսական մենեջեր, կադրերի բաժնի մենեջեր և վերջերս՝ որպես Բրազիլիայի Տարածաշրջանի նյութական գործերի տնօրեն:
Երեց Ֆարիասն այժմ ծառայում է որպես Ջորջիա Ատլանտա միսիայի նախագահ: Նա նաև ծառայել է որպես ցցի նախագահության խորհրդական, ցցի գործավար, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոս, եպիսկոպոսության խորհրդական և Երեխաների միության ուսուցիչ: