2025
Երեց Բրայըն Ջ. Հոլմս
Մայիս 2025


«Երեց Բրայըն Ջ. Հոլմս», Լիահոնա, մայիս 2025:

Երեց Բրայըն Ջ. Հոլմս

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Երեց Բրայըն Ջ. Հոլմսն ասել է, որ նա և իր կինը՝ Մեգին, վկաներն են Տիրոջ խոստումի, տրված Վարդապետություն և Ուխտեր 84․88-ում, որ Նա «կգնա ձեր առջևից»։

«Դա այն է, ինչ նա արել է մեզ համար մեր ողջ կյանքում»,- ասել է երեց Հոլմսը: «Երբ մենք հանձնում ենք մեր կյանքը Տիրոջը, Նա կարող է դրանից ավելին քաղել, քան ինքներս կարող ենք դա անել»:

Որպես Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական իր նոր դերում երեց Հոլմսը հույս ունի, որ հնարավորություններ կունենա վկայելու Երկնային Հոր ծրագրում Հիսուս Քրիստոսի կենտրոնական դերի մասին:

«Նա մեր Երկնային Հոր բոլոր զավակների Փրկիչն ու Քավիչն է»,- ասել է նա:

Բրայըն Ջ. Հոլմսը ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 5-ին Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա): Նա Մայքլ Հ. Հոլմսի և Մարիան Ռ. Հոլմսի 12 զավակներից մեկն է։ Երիտասարդ տարիքում նա միսիա է ծառայել Մյունխենում (Գերմանիա)։ Այնուհետև նա ամուսնացել է Մեգի Վիլսոնի հետ Սոլթ Լեյքի տաճարում 1999 թվականի մարտի 29-ին: Երեց և քույր Հոլմսերը վեց երեխա ունեն և իրենց կանչի պահին ապրում էին Քուին Քրիքում (Արիզոնա):

Երեց Հոլմսը քաղաքագիտության բակալավրի աստիճան և իրավագիտության դոկտորի աստիճան է ստացել Արիզոնայի պետական համալսարանում։ Նա աշխատել է որպես Արիզոնայի Holmes Homes-ի փոխնախագահ, հիմնադրել է Holmes Law, PLC-ն և վերջերս աշխատել է որպես Charter One, LLC-ի գլխավոր խորհրդական:

Բարձրագույն Իշխանություն կանչվելուց առաջ երեց Հոլմսը Հյուսիսային Ամերիկայի Հարավարևմտյան Տարածաշրջանում ծառայում էր որպես Տարածքային Յոթանասունական։ Նա ծառայել է նաև որպես ցցի նախագահ, բարձրագույն խորհրդական և եպիսկոպոս: