«Երեց Կլեմենտ Մ. Մացվագոթաթա», Լիահոնա, մայիս 2025։
Երեց Կլեմենտ Մ. Մացվագոթաթա
Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական
Երեց Կլեմենտ Մ. Մացվագոթաթան մանուկ հասակում Բոտսվանայում բարձր ձայնով Աստվածաշունչ էր կարդում իր տատիկի համար։ Մի օր նա կարդաց Ա Թագավորների 3 գլուխը, որտեղ Աստված խոսում է Սամուելի հետ, ով ավելի ուշ կանչվեց որպես մարգարե։
«Բնականաբար, մի հարց ծագեց իմ մտքում՝ «Աստված դեռ նույն բանն է անում»»։
Այդ հարցը սկսեց նրա ճամփորդությունը՝ փորձելով գտնել Աստծուն, ով դեռ խոսում էր: Նա հանդիպեց Վերջին Օրերի Սրբերի միսիոներների, երբ 16 տարեկան էր, մի քանի օրում կարդաց Մորմոնի Գիրքը և առավոտյան ժամը 3-ին կանչեց նրանց՝ ասելու, որ ցանկանում է մկրտվել:
Ավելի ուշ նա դարձավ Բոտսվանայի առաջին ցցի նախագահը, ապա առաջին Տարածքային Յոթանասունականը, իսկ այժմ՝ առաջին Բարձրագույն Իշխանություն Յոթանասունականը:
«Ես ունեմ խոր արմատներ ունեցող վկայություն, որ Աստված ապրում և խոսում է մեզ հետ այս վերջին օրերում, և որ մենք ապրում ենք այն օրում և ժամանակում, երբ մարգարեները քայլում են երկրի վրա»,- ասել է նա:
Կլեմենտ Մ. Մացվագոթաթան ծնվել է Միդլփիթսում (Բոտսվանա) 1980 թվականի հունվարի 8-ին` Բոջոտլե Ջ. և Ռեյչել Մ. Մացվագոթաթաների ընտանիքում: Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն միսիայում ծառայելուց հետո նա հանդիպեց իր կնոջը՝ Նովելթի Բուսիսիվե Բուտելեզիին, Երիտասարդ ամուրիների տարածքային համաժողովում: Նրանք ամուսնացան Յոհանեսբուրգի (Հարավային Աֆրիկա) տաճարում 2004 թվականի փետրվարի 28-ին: Նրանք ունեն երեք զավակ:
Նա ստացել է փիլիսոփայության բակալավրի աստիճան։ Նա աշխատել է մեքենաների տարբեր ապրանքանիշերի ավտոմոբիլային արդյունաբերություններում՝ զբաղեցնելով մի քանի ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ վաճառքի մենեջեր, գլխավոր մենեջեր և Barloworld Motor-ի մենեջեր:
Իր կոչումը ստանալու պահին երեց Մացվագոթաթան ծառայում էր որպես տաճարային արարողությունների աշխատող Յոհանեսբուրգի (Հարավային Աֆրիկա) տաճարում և որպես տարածքի ինքնապահովման մասնագետ: