2025
Եղբայր Դեյվիդ Ջ. Վանդերլի
Մայիս 2025


«Եղբայր Դեյվիդ Ջ. Վանդերլի», Լիահոնա, մայիս 2025:

Եղբայր Դեյվիդ Ջ. Վանդերլի

Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահության առաջին խորհրդական

Եղբայր Դեյվիդ Ջ. Վանդերլին միշտ իմացել է, որ Հիսուս Քրիստոսն ապրում է:

«Ես օրհնված էի զգալու Նրա ներկայությունը՝ որքան ինձ հիշում եմ»,- ասել է նա: «Ես միշտ հավատացել եմ ողջ սրտով»։

Սա չի նշանակում, որ նա մարտահրավերների չի հանդիպել, «բայց խորհելով ես միշտ հասկացել եմ, որ Նա ունի պատասխաններ»:

Եղբայր Վանդերլին ցանկանում է, որ Եկեղեցու երիտասարդները ունենան պատկանելության զգացում և իմանան, որ իրենք թիմակիցներ ունեն յուրաքանչյուր երկրում, և որ Հիսուս Քրիստոսը ճանաչում է նրանց անունով:

Դեյվիդ Ջ. Վանդերլին ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում 1961 թվականի հունիսի 22-ին Ֆրեդրիկ Թեոդոր Վանդերլիի և Բեռնարդին Լայման Վանդերլիի ընտանիքում։ Նա հանդիպեց Դայան Ռոբինսին, երբ վերջինս Կանադայից տեղափոխվեց նրա ծուխ: Նրանք կնքվեցին Սոլթ Լեյքի տաճարում 1984 թվականին և մեծացրին իրենց չորս զավակներին Կալիֆորնիայում, իսկ հետո՝ Ալփայնում (Յուտա):

Եղբայր Վանդերլին ծառայել է Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո միսիայում և բակալավրի աստիճան է ստացել հաշվապահության ոլորտում, ինչպես նաև պորտուգալերենի լրացուցիչ մասնագիտացում՝ Յուտայի համալսարանում։ Նա աշխատել է որպես գործադիր տնօրեն Easton Sports-ում և որպես OGIO International-ի նախագահ: Նա նաև աշխատել է մի քանի կորպորատիվ և բարեգործական ընկերություններում:

Իր կանչի պահին նա ծառայում էր Երիտասարդ տղամարդկանց խորհրդատվական բարձրագույն խորհրդում: Քույր Վանդերլին ծառայում է Երեխաների միության խորհրդատվական բարձրագույն խորհրդում: 2020-2023 թթ․ նրանք ծառայել են որպես Կաբո Վերդե Պրայա միսիայի ղեկավարներ: Եղբայր Վանդերլին նաև ծառայել է որպես երիտասարդ ամուրիների ցցի նախագահ և եպիսկոպոս, միսիոներական ուսումնական կենտրոնի ճյուղի նախագահության խորհրդական և ծխի Երիտասարդ տղամարդկանց նախագահ: