2025
Կուլիսներում. բանավոր թարգմանության և հյուրերին մատուցվող ծառայություններ
Մայիս 2025


«Կուլիսներում. բանավոր թարգմանության և հյուրերին մատուցվող ծառայություններ», Լիահոնա, մայիս 2025 թ․:

Կուլիսներում. բանավոր թարգմանության և հյուրերին մատուցվող ծառայություններ

Վեց ամիսը մեկ անգամ հանգստյան օրերին մենք վայելում ենք գերագույն համաժողովը: Բայց կուլիսներում հազարավոր կամավորներ և Եկեղեցու ծառայողներ ամիսներ շարունակ աշխատում են՝ այն իրականացնելու համար:

Նրանք ամեն ինչ անում են՝ ամբողջ աշխարհում մարգարեական ուղերձների հեռարձակումները միլիոնավոր մարդկանց հասանելի դարձնելու համար: Ձեզ ենք ներկայացնում այս հսկայական աշխատանքի մի փոքրիկ մասը:

Բանավոր թարգմանության ծառայություններ

Աշխարհում հարյուր քառասուներեք լեզվի թիմեր իրական ժամին թարգմանում են գերագույն համաժողովի ելույթները, որպեսզի անդամները կարողանան առանց հապաղելու լսել իրենց մայրենի լեզվով: Այդ թիմերից միայն 57-ն են թարգմանում Սոլթ Լեյք Սիթիում գտնվող Եկեղեցու գլխավոր գրասենյակից:

Բանավոր թարգմանությունը տարբերվում է գրավոր թարգմանությունից, որը ներառում է գրված բառերը այլ լեզվով փոխելը: Թարգմանելիս թիմերը պետք է պատրաստ լինեն թարգմանելու նաև վերջին րոպեին ամբիոնի մոտ արված փոփոխություններն ու նշումները: Թարգմանիչներն օգնում են անդամներին ամբողջ աշխարհում լսել ավետարանը իրենց մայրենի լեզվով (տես Վարդապետություն և Ուխտեր 90․11

Հյուրերին մատուցվող ծառայություններ

Եթե դուք մասնակցել եք գերագույն համաժողովին Սոլթ Լեյք Սիթիում (ԱՄՆ), դուք նկատել եք, որ ուղեկցորդները ձեզ ուղղորդել են դեպի ձեր նստատեղը: Մոտ 400 միսիոներներ Տաճարային հրապարակում կամավորագրվում են` օգնելու հյուրերին գերագույն համաժողովի ընթացքում մոտ 9000 ժամ սահուն մուտք գործել և դուրս գալ hամաժողովների կենտրոնից:

Գերագույն համաժողովի յուրաքանչյուր նիստի համար նրանք ուղղորդում են 20,000 այցելուների: Նիստն ավարտվելուն պես նրանք աշխատում են այցելուներին հնարավորինս արագ դուրս բերել, որպեսզի կարողանան մաքրել դահլիճը հաջորդ նիստի այցելուների համար: