«Երեց Բ. Քորի Քուվելիեր», Լիահոնա, մայիս 2025:
Բ. Քորի Քուվելիեր
Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական
Երբ երեց Բ. Քորի Քուվելիերը հայտարարեց, որ թողնում է իր աշխատանքը՝ դառնալու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիայի նախագահ, նրա գործընկերները հարցրին. «Խե՞նթ ես»:
Երեց Քուվելիերն ասել է, որ իր գործընկերները դժվարացել են հասկանալ, թե նա ինչու է երեք տարով հեռանում իր ծաղկուն կարիերայից: Բայց նրանց հարցերը հնարավորություններ էին, ինչպես ասել է նա՝ «կիսվելու, թե ինչու ենք անում այն, ինչ անում ենք և ինչու ենք հավատում այն ամենին, ինչին հավատում ենք և ում ենք հավատում: Դա Հիսուս Քրիստոսն է»։
Բրայան Քորի Քուվելիերը ծնվել է 1969 թվականի հունվարի 12-ին Լոս Անջելեսում (Կալիֆորնիա), որտեղ որդեգրվել և մեծացել է: Նրա հայրը՝ Հայնզ Յոակիմ Քուվելիերը, ոստիկանության սպա էր։ Նրա մայրը՝ Ջոան Լեսլի Յարնեկ Քուվելիերը, տնային տնտեսուհի էր: Նա ինը երեխաներից ամենամեծն է:
Որպես երիտասարդ միսիոներ՝ երեց Քուվելիերը ծառայել է Բրազիլիա Սան Պաուլո հարավային միսիայում: Նա ավարտել է Բրիգամ Յանգի Համալսարանի հասարակական կապերի բաժինը 1994 թվականին։ Նա միացել է Shell Oil Company-ին 1996 թվականին, որտեղ աշխատել է Հյուսիսային Ամերիկայի տարբեր բիզնես ստորաբաժանումներում:
Երեց Քուվելիերը ամուսնացել է Վենդի Սյու Մանվարինգի հետ 1992 թ. հուլիսի 18-ին՝ Լոս Անջելեսի (Կալիֆորնիա) տաճարում: Նրանք ունեն չորս որդի: Քուվելիերները ծառայել են որպես միսիայի ղեկավարներ Բրազիլիա Կուրիտիբա հարավային միսիայում 2016-2019 թթ․ և նրա կանչվելու պահին ապրում էին Քեթիում (Տեխաս):
Նախկինում երեց Քուվելիերը ծառայել է որպես Տարածքային Յոթանասունական Հյուսիսային Ամերիկայի Հարավարևմտյան Տարածաշրջանում, ցցի նախագահ, ցցի նախագահության խորհրդական, բարձրագույն խորհրդի անդամ, եպիսկոպոս, եպիսկոպոսության խորհրդական և ծխի Երիտասարդ տղամարդկանց նախագահ: