2025
Երեց Ջեյմս Ի. Էվանսոն
Մայիս 2025


«Երեց Ջեյմս Ի. Էվանսոն», Լիահոնա, մայիս 2025։

Երեց Ջեյմս Ի. Էվանսոն

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Երեց Ջեյմս Ի. Էվանսոնը մեծացել է Լեթբրիջի (Ալբերտա, Կանադա) արևելքում գտնվող Բարնուել փոքրիկ գյուղի շաքարի ճակնդեղի ֆերմայում:

Հավատարիմ ռահվիրաների ժառանգ երեց Էվանսոնը մեծացել է մի ընտանիքում, որտեղ «ավետարանը ուսուցանվել և կիրառվել է»:

10 տարեկանում նա կարդաց Մորմոնի Գրքի և Եկեղեցու պատմության բոլոր 16 հատորների իրենց ընտանեկան նկարազարդ օրինակները և որոշեց հետևել Ջոզեֆ Սմիթի օրինակին: Առանձնանալով իր տան դիմաց գտնվող պուրակում՝ նա ծնկի եկավ, աղոթեց և Սուրբ Հոգուց հաստատում ստացավ, որ Հիսուս Քրիստոսն իր Փրկիչն է, Ջոզեֆ Սմիթը ճշմարիտ մարգարե է, և Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Այդ համոզմունքը խթանել է մի ամբողջ կյանքի նվիրված ծառայություն Եկեղեցում, ներառյալ որպես Տարածքային Յոթանասունական, ցցի նախագահ և Յուտա Օրեմ միսիայի նախագահ: Իր կոչումը ստանալու պահին երեց Էվանսոնը ծառայում էր որպես Քաջարիների խմբի միջոցառումների ղեկավար Լեթբրիջի իր ծխում:

Ջեյմս Իջին Էվանսոնը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 16-ին Թաբերում (Ալբերտա)։ Նա Դեյլ Իջին և Ֆիլիս Թաններ Էվանսոնների ութ երեխաներից մեկն է:

Թեմփ Արիզոնա միսիայում լիաժամկետ միսիա ծառայելուց հետո երեց Էվանսոնը 1989 թվականի դեկտեմբերի 20-ին Սոլթ Լեյքի տաճարում ամուսնացել է Ջոդի Կարիլ Զոբելի հետ: Նրանք ունեն հինգ զավակ և 11 թոռ:

Երեց Էվանսոնը ստացել է ատամնաբուժական վիրաբուժության բակալավրի և դոկտորի աստիճաններ Ալբերտայի համալսարանում և 26 տարի աշխատել է որպես ատամնաբույժ մասնավոր կլինիկայում: