«Երեց Ջոն Դ. Ամոս», Լիահոնա, մայիս 2025։
Նոր կոչումներ
Երեց Ջոն Դ. Ամոս
Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական
2020 թվականին երեց Ջոն Դ. Ամոսը ստացավ կյանք փոխող կանչ՝ դառնալու միսիայի նախագահ Բաթոն Ռուժ Լուիզիանա միսիայում: Նրա կյանքում շատ փոփոխություններ էին պահանջվում կանչի պատճառով, բայց երեց և քույր Ամոսները երախտագիտությամբ ընդունեցին հանձնարարությունը հավատքով:
«Որոշումն ու պարտավորությունն արդեն կայացվել էին շատ վաղուց»,- ասել է երեց Ամոսը: «Երբ Տերը կանչում է, մենք պարզապես պատասխանում ենք»։
Ջոն Դ. Ամոսը ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 2-ին Լաֆայետում (Լուիզիանա)` Ջոն Ն. Ամոս Ավագի և Դորոթի Վիկտորիան Ամոսի ընտանիքում: Նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ Միշել Էվետ Ռայթին քոլեջի ընդհանուր դասերի ժամանակ, երբ սովորում էին էլեկտրատեխնիկայի բաժնում:
Միշելը, որ արդեն Եկեղեցու անդամ էր, իրենց առաջին ժամադրությանը Ջոնին հրավիրեց եկեղեցու պարի երեկոյի: Դրանից հետո նա սկսեց ավելին իմանալ Եկեղեցու և Փրկչի առանցքային դերի մասին վերականգնված ավետարանում:
«Ամեն ինչ Հիսուս Քրիստոսի մասին է»,- ասել է նա: «Նա բոլոր բաների առանցքն է»:
Երեց Ամոսը և Միշելը ամուսնացել են 1990 թ. հունիսի 9-ին Ատլանտայի (Ջորջիա) տաճարում: Նրանք ունեն երեք երեխա և վեց թոռ:
Երեց Ամոսը գիտական աստիճան է ստացել էլեկտրատեխնիկայի և միջուկային ճարտարագիտության ոլորտում: Իր կարիերայի ընթացքում նա ծառայել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերում, աշխատել է Siemens Energy Inc.-ում և դասավանդել Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանում։
Եկեղեցում նա ծառայել է հետևյալ կոչումներում․ Տարածքային Յոթանասունական (Հյուսիսային Ամերիկայի Հարավարևելյան Տարածաշրջանում), միսիայի նախագահ, ցցի նախագահության խորհրդական, եպիսկոպոս, եպիսկոպոսության խորհրդական, ծխի կիրակնօրյա դպրոցի նախագահ, ծխի գործադիր քարտուղար, քահանայապետերի խմբի ղեկավար և մանուկների խմբի ղեկավար: