2025
Երեց Պեդրո Ք․ Լարիալ
Մայիս 2025


«Երեց Պեդրո Ք․ Լարիալ», Լիահոնա, մայիս 2025:

Երեց Պեդրո Ք․ Լարիալ

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Երեց Պեդրո Ք․ Լարիալի լիաժամկետ միսիայի չորրորդ ամսում նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) այցելեց Վենեսուելա Կարակաս միսիա:

Երեց Լարիալը հիշում է․ «Նա մեզ մի զարմանալի հրավեր հղեց սրբագործման վերաբերյալ. «Եթե դուք կենտրոնացած եք 100 տոկոսով, ես խոստանում եմ, որ ձեր ապագա ընտանիքը օրհնություններ կստանա»:

Դրանից հետո երեց Լարիալը նամակ գրեց՝ իր ընկերուհուց բաժանվելու համար: «Ես պետք է ամեն ինչ դնեի զոհասեղանին, քանի որ պետք է ավելի կենտրոնացած լինեի»:

Հետ նայելով՝ նա ճանաչում է բազմաթիվ օրհնություններ՝ շահավետ կրթություն, հաջող աշխատանք, որոնք բխում են առաքելական այդ խոստման հանդեպ վստահությունից։

«Երբ մենք հետևենք մարգարեի, տեսանողի և հայտնողի ցուցումներին, մենք օրհնություններ կստանանք մեր կյանքում»,- ասել է նա: «Ես խոստանում եմ»։

Պեդրո Խավիեր Լարիալ Նոգերան ծնվել է 1976 թվականի հուլիսի 6-ին Վալենսիայում (Վենեսուելա)` Դյուիլիո Անտոնիո Լարիալ Ռոմերոյի և Հայդի Մարիա Նոգերա Դե Լարիալի ընտանիքում։ Նա ամուսնացել է Սարիա Ալվարես Կամպոսի հետ Կարակասի (Վենեսուելա) տաճարում 2001 թվականի օգոստոսի 25-ին: Նրանք ունեն երեք զավակ։

Երեց Լարիալը կառավարման բակալավրի աստիճան է ստացել Սիմոն Ռոդրիգեսի համալսարանում, կրթության գիտության մագիստրոսի աստիճան՝ Սանտա Մարիայի համալսարանում և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան՝ Բրիգամ Յանգի Համալսարանում: Նա աշխատել է որպես Սեմինարիաների և Կրոնի ինստիտուտների համակարգող և աշխատել է Nature’s Sunshine Products Inc.-ում որպես Մեքսիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Դոմինիկյան Հանրապետության գլխավոր մենեջեր և տարածաշրջանային տնօրեն:

Բարձրագույն Իշխանություն կանչվելուց առաջ երեց Լարիալը ծառայում էր որպես Տեխաս ՄաքԱլեն միսիայի նախագահ։ Նա ծառայել է որպես Տարածքային Յոթանասունական երկու տարածաշրջաններում, ցցի նախագահ, ցցի նախագահության խորհրդական, բարձրագույն խորհրդական, ցցի գործադիր քարտուղար և եպիսկոպոս: