2025
Հավատք. վստահության և նվիրվածության համակցում
Մայիս 2025


11:17

Հավատք. վստահության և նվիրվածության համակցում

Հավատքը ծիլ է տալիս, երբ մենք վստահում ենք Հիսուս Քրիստոսին և ծաղկում է, երբ հավատարիմ ու նվիրված ենք Նրան։

Երբ ես 17 տարեկան էի, ընկերոջս՝ Խոսե Լուիսի հետ պայմանավորվեցինք, որ ես նրան լողալ կսովորեցնեմ։ Մի առավոտ մենք ժամանակ հատկացրինք այդ պարապմունքին։ Երբ մեր դասն ավարտվեց, և ես դուրս էի գալիս լողավազանից, լսեցի ընկերոջս օգնության կանչը։ Նա խեղդվում էր լողավազանի խոր հատվածում։

Ես նետվեցի ջուրը և սլացա նրա ուղղությամբ, մինչ մտքումս աղոթում էի օգնության համար։ Երբ բռնեցի նրա ձեռքը, որպեսզի քաշեմ նրան դեպի մակերեսը, հուսահատ ընկերս բարձրացավ մեջքիս և այնպես բռնվեց պարանոցիցս, որ ինքս սկսեցի խեղդվել։ Այժմ երկուսս էլ խեղդվում էինք։ Փորձելով ամեն ինչ անել, որ հասնեմ մակերեսին՝ ես իմ ողջ ուժով աղոթեցի Աստծուն՝ հրաշքի համար։ Հետո դանդաղ, բայց հաստատուն կերպով դրսևորվեց Աստծո զորությունը, երբ ես զգացի մի ձեռք, որն ինձ մղում էր դեպի ավազանի ապահով, ծանծաղ կողմը։

Այս փորձառությունը հաստատեց մի խորիմաստ դաս, որը մի անգամ ուսուցանել է նախագահ Ռասսել Մ. Նելսոնը․ «Երբ փորձում եք հասնել Տիրոջ զորությանը ձեր կյանքում նույն լարվածությամբ, ինչպես ջրում խեղդվող մարդն է ջանում օգնություն կանչել ու ագահաբար օդ շնչել, Հիսուս Քրիստոսի զորությունը ձերը կլինի»:

Սիրելի՛ երեխաներ և երիտասարդներ, այսօր ցանկանում եմ ձեզ հետ խոսել այս կարևոր սկզբունքի՝ առ Հիսուս Քրիստոս հավատքի մասին:

Հավատք ունենալ Քրիստոսի հանդեպ նշանակում է վստահել Նրան

Ի՞նչ է նշանակում հավատք ունենալ Քրիստոսի հանդեպ։ Արդյո՞ք դա նշանակում է հավատալ Նրան, թե՞ վկայություն ունենալ, որ Նա իրական է։ Դա կարող է սկիզբը լինել, բայց հավատն ավելին է, քան դա։ Երբևէ մտածե՞լ եք, որ հավատը վստահություն է։ Մտածեք մի մարդու մասին, որին ամենաշատն եք վստահում։ Գուցե նա ընտանիքի անդամ է կամ ընկեր։ Ինչո՞ւ եք վստահում նրան: Հավանաբար այն պատճառով, որ դուք տեսել եք նրա մշտական սերն ու օգնությունը։

Երբ մենք հավատում ենք Քրիստոսին, մենք ճանաչում ենք Նրա օրհնությունները և Նրա հետ վստահության հարաբերություններ ենք զարգացնում։

Ինչպե՞ս կարող եք մեծացնել ձեր վստահությունը Քրիստոսի հանդեպ

Վերջերս տեղի ունեցած երիտասարդների հոգևոր հավաքի ժամանակ ձեզ հրավիրեցին «խորհրդածել ձեր կյանքի այն պահի մասին, երբ դուք երկնային լույսի մի շող եք ստացել»։ Փորձե՛ք դա:

Սկսեք խորհրդածել Քրիստոսի և այն երջանկության մասին, որը Նրա Քավությունն ու ավետարանը բերում են ձեր կյանք։ Նաև գրի առեք «կարևոր հոգևոր հիշողությունները», երբ Աստված եղել է ձեր և ձեր հարազատների կողքին, սուրբ գրություններում հիշատակվող մարդկանց կողքին։ Ճիշտ է, այս վկայությունները զորություն չեն բերի ձեր կյանք, մինչև Հոգին չփորագրի դրանք ձեր սրտի «մարմնեղեն տախտակների վրա»: Ուստի խորհեք և գրի առեք այն ամենը, ինչ Աստված արել է, որպեսզի այս հրաշքները ճիշտ ժամանակին գան։

Հաջորդը, այս միջոցը կիրառեք որպես Աստծուն ավելի մոտենալու հնարավորություն։ Այնպես աղոթեք ձեր Երկնային Հորը, կարծես առաջին անգամն եք աղոթում։ Ձեր սերն ու երախտագիտությունն արտահայտեք Նրա տված օրհնությունների համար։ Նույնիսկ հարցրեք Նրան, թե Նա ինչ կարծիքի է ձեր մասին և ձեր կյանքի ընթացքի ուղղության մասին։

Եթե դուք անկեղծ ու խոնարհ եք, կլսեք Նրա պատասխանը և կսկսեք ձեր անձնական, տևական հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Ոչ միայն դա, այլև ձեր կրոնական սովորությունները կդառնան իմաստալից։ Օրինակ՝ դուք անհամբեր կսպասեք ձեր աղոթքներին, անձնական ուսումնասիրությանն ու տաճարային երկրպագությանը՝ որպես Նրանց ավելի լավ ճանաչելու և Նրանց հետ լինելու հնարավորություններ։

Հավատը ծաղկում է նվիրվածության շնորհիվ

Կարող եք նկատել, որ հավատքը ծիլ է տալիս, երբ մենք վստահում ենք Հիսուս Քրիստոսին և ծաղկում է, երբ հավատարիմ ու նվիրված ենք Նրան։ Եթե ցանկանում եք ճշմարիտ հարաբերություններ ունենալ Քրիստոսի հետ, ցույց տվեք դա Նրան՝ հավատարիմ ու նվիրված կերպով ուխտեր կապելով և դրանք պատվելով։ Հիսուս Քրիստոսի հետ ուխտեր կապելը հույս է բերում։ Իսկ ուխտերը պահելը՝ կերտում է հավատք։

Թույլ տվեք մի անձնական օրինակ բերել. երբ ես փոքր էի, մի օր տեսա, թե ինչպես է մայրս մեկուսի արտասվում։ Երբ հարցրի նրան, թե ինչու է լալիս, նա մեղմորեն ասաց. «Ես ուզում եմ, որ դու լավ տղա լինես»: Թեև գիտեի, որ ես չեմ նրա նեղսրտության պատճառը, քանի որ ես սիրում ու վստահում էի մորս, ինչպես ոչ ոք, և ուզում էի այնպես անել, որ նրա կյանքը նվազ դժվար լիներ։ Ուստի, արցունքն աչքերիս և ողջ հանդիսավորությամբ, որ կարող է ունենալ իննամյա տղան, այդ օրը ես նրան խոստացա, որ միշտ կձգտեմ լինել լավագույն որդին, և նա կհպարտանա ինձնով:

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ զորություն ուներ այդ խոստումն ինձ վրա, և մինչ օրս՝ ունի։

Նրան տված այդ խոստումն առաջնորդեց իմ կյանքը։ Նախքան որոշումներ կայացնելը ես մտածում էի՝ իմ գործողությունները դուր կգա՞ն նրան, թե՝ ոչ։ Այս խոստման և մորս հետ իմ հարաբերությունների համակցումը խարիսխ էր իմ վարքի համար ողջ կյանքում։

Տարիներ անց, երբ ավելի լավ ճանաչեցի Հիսուս Քրիստոսին, ես արդեն գիտեի, թե ինչպես կառուցեմ հավատքս Նրա հանդեպ։ Ես ուխտեր եմ կապել Տիրոջ հետ և երբ ձգտել եմ պատվել դրանք, Նա ներել է իմ մեղքերը, առաջնորդել է կյանքս և «լցրել է ինձ Իր սիրով», անգամ իմ ողջ էությունը: Քրիստոսն իմ մեջ սերմանել է խոր սեր, հարգանք և նվիրվածություն Իր հանդեպ:

Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչու է հավատքը գործողության սկզբունք, և որ «առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել»։

Երբ փորձեք անել այն, ինչ հաճո է Նրան, դուք կասեք խոսքերը, որ Հովսեփն ասաց, երբ նրան գայթակղեց Պետափրեսի կինը․ «Ուրեմն ես ինչպե՞ս գործեմ մեծ չարիքը և մեղանչեմ Աստծու դեմ»։ Եվ երբ հանդիպեք հակադրության, երիտասարդ Մարգարե Ջոզեֆի նման դուք կասեք. «Ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա, և չէի կարող ուրանալ»:

Այսպիսով, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը վստահության, նվիրվածության ու սիրո համակցություն է։ Այլ կերպ ասած, Աստծո ողորմած սիրո հանդեպ երախտագիտությամբ (հեսեդ), մենք ցույց ենք տալիս մեր նվիրված սերը (էմունա)՝ պահելով Նրա պատվիրանները։

Քրիստոսը խոստանում է․ «Ով ունի իմ պատվիրանները և պահում է դրանք … պիտի սիրվի իմ Հորից, ես էլ պիտի սիրեմ նրան և ինձ պիտի հայտնեմ նրան»։ Եթե դուք պարտավորվեք նվիրված լինել Նրան, Նա ցույց կտա Իր սերը ձեր հանդեպ:

Հավատք՝ ձախորդության ժամանակ

Իսկ մենք ինչպե՞ս պետք է վարվենք ձախորդությունների ժամանակ, որոնք պահանջում են Նրա հրաշքները։ Մինչ մարտահրավերներն անխուսափելի են և երբեմն ահազդու, պարզապես անվախ քայլեք դեպի Նա, ինչպես հրավիրում է անել ԵԶՀ 2025 համաժողովի կարգախոսը՝ «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի՛ կասկածեք, մի՛ վախեցեք»:

Ինչպե՞ս կարող եք անվախ քայլել դեպի Նա

Պատկերացրեք՝ դուք հետազոտող եք չքարտեզագրված մի տարածքում։ Առջևում ընկած խոչընդոտները հաղթահարելու համար ձեզ լույսի աղբյուր է հարկավոր։ Աստծո հանդեպ ձեր հավատարմությունը և Նրա հետ ձեր մշտական շփումները վառելանյութ են ձեր լապտերների համար: Այսպիսով, երբ հանդիպեք մութ և վտանգավոր իրավիճակների, կուրորեն դրանց ուղղությամբ քայլելու փոխարեն դուք կվառեք ձեր լապտերը, որը լցված է Քրիստոսի հանդեպ հավատքի յուղով, որպեսզի հույսի շողեր շաղ տաք անորոշ ուղու վրա։ Ձեր անցյալ փորձառությունները կավելացնեն ձեր հույսն առ այն, որ Տերը կաջակցի ձեզ ձեր ճամփորդության ժամանակ։

Լապտերներով արշավականը

Որքա՞ն խորը դուք կարող եք զարգացնել Քրիստոսի հանդեպ ձեր հույսն ու հավատքը

Հիշո՞ւմ եք լողավազանի մասին իմ պատմությունը։ Հուսահատության այդ պահին հրաշքը եկավ այնպես, ինչպես ես էի սպասում, բայց Աստված չի երաշխավորում, որ դա միշտ լինելու է համաձայն մեր կամքի։ Մեր հավատքը պետք է կենտրոնացած լինի Քրիստոսի և Նրա օրհնությունների հանդեպ մեր հույսի վրա, ինչպես որ Նա կնախընտրի ուղարկել դրանք։ «Սպասեք հրաշքների», բայց «թող Աստված տնօրինի ձեր կյանքը»:

Տիրոջ խոստումներն Իր հավատարիմ ժողովրդին

Ի՜մ երիտասարդ ընկերներ, որքա՜ն ենք սիրում ու վստահում ձեզ։ Դուք պատկանում եք Աստծո ընտանիքին և ուխտի զավակներ եք։ Հավատացեք և վստահեք Հիսուս Քրիստոսին։ Նա հնարավորություն կտա ձեզ իսկապես դառնալ Իր աշակերտները։

Ես հրավիրում եմ ձեզ այսօր զարգացնել ձեր հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ: Պարտավորվեք երբեք չթողնել Նրան:

Ձեր հավատարմությունը, սերն ու վստահությունը Քրիստոսի հանդեպ կձևավորեն ձեր բնավորությունն ու ինքնությունը` նմանեցնելով ձեզ Նրան։ Դուք վստահություն և ուժ կստանաք՝ հաղթահարելու սատանայի հարձակումները։ Եվ երբ սխալներ գործեք, դուք կձգտեք ստանալ Նրա ներումը: Ի վերջո, ձեր ապագայի հույսը պայծառ կլինի։ Նա կվստահի ձեզ Իր զորությունը, որպեսզի իրագործեք այն ամենը, ինչ Նա ակնկալում է ձեզանից, այդ թվում՝ Իր ներկայություն վերադառնալու զորությունը։

Ես վկայում եմ ձեզ այն ուրախության մասին, որը գալիս է «քավիչ սիրո երգը» երգելուց և լինելուց «հավերժորեն օղակված նրա սիրո բազուկների մեջ»։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։

Հղումներ

  1. Ռասսել Մ. Նելսոն, «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 42։

  2. faith բառը գալիս է լտինական fides բառից, որը նշանակում է վստահել (տես Michiel de Vaan, Etymological Dictionary of Latin and the Other Italic Languages [2008], “fido”)։ The Greek cognate, πίστις, translates as “trusting” (see Robert Beekes, Etymological Dictionary of Greek [2010], 1:1161–62).

  3. “Faith is confidence and trust in Jesus Christ” (Guide to the Scriptures, “Faith,” Gospel Library).

  4. Sես “Look unto Christ” (worldwide discussion for youth, Jan. 5, 2025), Gospel Library; see also Alexander Dushku, “Pillars and Rays,” Liahona, May 2024, 14–16։

  5. Տես Նիլ Լ․ Անդերսեն, «Կարևոր հոգևոր հիշողություններ», Լիահոնա, մայիս 2020, 18-22։

  6. Տես Բ Կորնթացիներին 3․2-3, Մորոնի 10․3, Ռասսել Մ․ Նելսոն, «Լսիր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 88–92։

  7. Տես Ռոնալդ Ա. Ռասբենդ, «Աստվածային ծրագրի համաձայն», Լիահոնա, նոյ. 2017, 55–57։

  8. Տես Մոսիա 2․20-21, Վարդապետություն և Ուխտեր 59․21։

  9. Sես “Appendix 1: Sixth Theological Lecture on Faith, circa January–May 1835, as Published in Latter Day Saints’ Messenger and Advocate,” 124–25, josephsmithpapers.org։

  10. Տես Մորոնի 7․41, տես նաև Stephen M.R. Covey, The Speed of Trust: The One Thing that Changes Everything (2006), 215։

  11. 2 Նեփի 4․21:

  12. «Աստված իմ ընկերն է: Նրանում ես մխիթարություն կգտնեմ։ Ես ցանկանում եմ լինել Քրիստոսի հետ: I count not my life dear to me [except] to do his will” (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 243–44).

  13. Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Հավատք»։

  14. Եբրայեցիներին 11․6։

  15. Տես Հովհաննես 8․29։

  16. Ծնունդ 39.9։

  17. Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.25:

  18. Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է. «Աղոթեք ձեր Երկնային Հորը Տեր Հիսուս Քրիստոսի անունով և միշտ, բոլոր հանգամանքներում, ձեր կյանքի բնույթով ցույց տվեք ձեր հավատարմությունը և ձեր սերը» (“Loyalty,” Liahona, May 2003, 60; տես նաև Brent J. Schmidt, Relational Faith: The Transformation and Restoration of Pistis as Knowledge, Trust, Confidence, and Covenantal Faithfulness [2022], 9; Teresa Morgan, Roman Faith and Christian Faith: Pistis and Fides in the Early Roman Empire and Early Churches [2015], 127–28)։

  19. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկտեմբեր 2022, 4-11։

  20. Եբրայերեն հավատք բառը אמונה (emunah) և դրա կիրառումը նշանակում են աջակցություն։ [Այն] գործողության է հրավիրում մեկին, ով «աջակցում է Աստծուն»։ Դա ոչ թե այն բանի գիտակցումն է, որ Աստված կգործի, այլ նշանակում է՝ ես կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի աջակցեմ Աստծուն։ Այս աջակցության գաղափարը emunah բառի համար կարելի է տեսնել Ելք 17․12 հատվածում։ … Դա աջակցությունն էր/emunah Ահարոնի և Ովրի, որ պահում էին Մովսեսի ձեռքերը, ոչ թե՝ աջակցությունը/emunah Մովսեսի։ Երբ ասում ենք՝ «Ես հավատում եմ Աստծուն», մենք պետք է մտածենք. «Ես կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի աջակցեմ Աստծուն» (Jeff A. Benner, “Faith,” Ancient Hebrew Research Center, ancient-hebrew.org).։

  21. Հովհաննես 14,21, տես նաև հատված 23։

  22. Տես Հովհաննես 15․9-10։

  23. Ռասսել Մ. Նելսոն, «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», 39-42։

  24. Վարդապետություն և Ուխտեր 6.36:

  25. Նիլ Լ Անդերսեն, «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության», Լիահոնա, նոյեմբեր 2015, 65-68։

  26. Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր լիցքի զորությունը», Լիահոնա, մայիս 2022, 99։

  27. Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 92–95։

  28. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Ուխտի զավակներ», Ensign, մայիս 1995, 32-35։

  29. «Հիսուսն իմ ընկերն է: Ուրիշ ոչ ոք ինձ այդքան շատ բան չի տվել: … Հուսով եմ, ես արժանացել եմ Նրա ընկերը լինելուն» (Gordon B. Hinckley, “My Testimony,” Liahona, July 2000, 85)։

  30. Տես Հովհաննես 6․67-68, Վարդապետություն և Ուխտեր 6․20։

  31. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Ընտրություններ հավերժության համար» (համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 15, 2022), Ավետարանի գրադարան, Richard G. Scott, 21 Principles: Divine Truths to Help You Live by the Spirit (2013), 90։

  32. Տես Ալմա 48․17։

  33. Տես Մոսիա 4․2, Ալմա 36․18։

  34. Տես Թոմաս Ս. Մոնսոն. «Ուրախ եղեք», Լիահոնա, մայիս 2009, 92։

  35. Տես Եսայի 58․9, Հելաման 10․4-5, Եթեր 12.30, Մորոնի 7.33:

  36. Տես 2 Նեփի 25․23։

  37. Ալմա 5․26, տես նաև Ալմա 5․9, 26․13։

  38. 2 Նեփի 1.15: