«Երեց Էդվարդ Բ․ Ռոու», Լիահոնա, մայիս 2025։
Երեց Էդվարդ Բ․ Ռոու
Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական
Միջազգային իրավունքի կիրառման իր կարիերայի ընթացքում երեց Էդվարդ Բ. Ռոուն և նրա ընտանիքը երբեմն ապրում էին աշխարհի այն տարածքներում, որտեղ նրանք, հավանաբար, Եկեղեցու միակ անդամներն էին: Նրանց ընտանիքը լիազորված եկեղեցական ծառայություններ էր անցկացնում իրենց տանը` Եկ, հետևիր ինձ ուսումնական ծրագրի գոյությունից տարիներ առաջ։ Նրանց երկրպագությունը տնակենտրոն էր՝ կիրակնօրյա հագուստով և ելույթների հանձնարարություններով։
Երեց Ռոուն գիտակցում էր, որ «միակ ուսմունքները, որոնք մեր երեխաները կստանային Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, կտրվեին մեր կողմից»:
Այս փորձառությունները միավորեցին նրանց ընտանիքը և պարզ դարձրին Հիսուս Քրիստոսի ավետարանը, երբ նրանք օգնեցին իրենց երեխաներին հարաբերություններ ձեռք բերել Փրկչի հետ: «Դրանք սուրբ, հատուկ ժամանակներ էին»,- ասել է նա:
Էդվարդ Բաթլեր Ռոուն ծնվել է Պրովոյում (Յուտա) 1967 թվականի ապրիլի 23-ին` Ֆրեդ Ա. Ռոուի և Շերել Ռոուի ընտանիքում: Նա ամուսնացել է Բրուկ Ֆրենսիսի հետ Սոլթ Լեյքի տաճարում 1989 թվականի հունվարի 3-ին: Նրանք հինգ երեխաների ծնողներ են և նրա կանչվելու ժամանակ ապրում էին Փլեզանթ Գրովում (Յուտա):
Երեց Ռոուն փիլիսոփայության բակալավրի աստիճան է ստացել Բրիգամ Յանգի Համալսարանում և մագիստրոսի աստիճան՝ հանրային քաղաքականության ոլորտում և իրավաբանական դոկտորի աստիճան՝ Չիկագոյի համալսարանում: Նա միջազգային օրենքների ոլորտում աշխատել է Վաշինգտոն ԿՇ-ի և աշխարհի տարբեր իրավաբանական ընկերություններում։ 2019 թվականից նա աշխատում է որպես Stirling Foundation-ի գործադիր տնօրեն։
Իր կոչումը ստանալու պահին նա ծառայում էր Տարածքային Յոթանասունական: Նա ծառայել է որպես Ադրիատիկի հյուսիսային միսիայի նախագահ (2011–2014), եպիսկոպոս, ցցի Երիտասարդ տղամարդկանց նախագահ, երեցների քվորումի նախագահ, ծխի միսիայի ղեկավար և լիաժամկետ միսիոներ Ֆլորիդա Ֆորտ Լոդերդեյլ միսիայում: