«Երեց Բրիկ Վ. Էյր», Լիահոնա, մայիս 2025:
Երեց Բրիկ Վ. Էյր
Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական
Երեց Բրիկ Վ. Էյրը Արիզոնա Ֆենիքս միսիայի նախագահ ծառայելու իր փորձառությունն անվանում է «անհավանական»:
Իր կնոջ՝ Սյուզանի կողքին ծառայելու մասին նա ասել է. «Դուք հավասարապես լծված եք ձեր զուգընկերոջ հետ, … և այսպես, մենք ծառայել ենք կողք կողքի»: Եվ հարյուրավոր լիաժամկետ միսիոներների հետ միասին ծառայելու վերաբերյալ նա ավելացրել է. «Ես չգիտեմ ինչպես բացատրել, թե ինչ անհավատալի օրհնություն է՝ ամեն օր անցկացնել Հիսուս Քրիստոսի լիազորված ներկայացուցիչների հետ երեք տարի»:
Բրիկ Վերն Էյրը ծնվել է 1964 թվականի հունվարի 17-ին Լոգանում (Յուտա)` Վերն Բինգհեմ Էյրի և Էմմա Ռեյ Անդերսոն Էյրի ընտանիքում: Նա ունի հինգ ավագ քույր և մի քանի նախնիներ` Եկեղեցու վաղ անդամների շարքում:
Երեց Էյրը ծառայել է Գվատեմալա Գվատեմալա Սիթի միսիայում: Նա ամուսնացել է Սյուզան Զարի Ռահիմզադեի հետ Լոգանի (Յուտա) տաճարում 1987 թվականի հունիսի 27-ին: Քույր Էյրի հայրը մուսուլմանական ծագում ունի, իսկ մայրը` Վերջին Օրերի Սրբերի: Կանչը ստանալու պահին նրանք ապրում էին Փարք Սիթիում (Յուտա), ունեն հինգ չափահաս զավակ։
Երեց Էյրը ստացել է բակալավրի աստիճան հաշվապահության գծով Յուտայի պետական համալսարանում և բիզնես կառավարման մագիստրոսի կոչում Տուլսայի համալսարանում: Նա աշխատել է բժշկական սարքերի արդյունաբերության ոլորտում, այդ թվում՝ Baxter International-ում որպես ընկերության Ամերիկայի տարածաշրջանի ավագ փոխնախագահ և նախագահ, իսկ վերջերս՝ որպես HemaSource-ի խորհրդի անդամ:
Իր կոչումը ստանալու պահին երեց Էյրը ծառայում էր որպես Տարածքային Յոթանասունական: Նա նաև ծառայել է որպես ցցի նախագահ, ցցի նախագահության խորհրդական, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոս, ծխի Երիտասարդ տղամարդկանց նախագահ և վաղ առավոտյան սեմինարիայի ուսուցիչ։