«Երեց Ռոնալդ Մ. Բարսելոս», Լիահոնա, մայիս 2025։
Երեց Ռոնալդ Մ. Բարսելոս
Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական
12 տարեկանում երեց Ռոնալդ Մ. Բարսելոսն առաջին անգամ կարդաց Մորմոնի Գիրքը: Երբ ավարտեց կարդալը, նա մոտեցավ իր ծխի սեմինարիայի ուսուցչին և հարցրեց՝ արդյոք կարող է սկսել հաճախել սեմինարիայի դասերին:
«Ես հաճախել եմ սեմինարիա 12-18 տարեկանում, քանի որ պարզապես սիրում էի այնտեղ լինել և լսել Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի պատմությունները»,- ասել է նա: «Ես միշտ զգացել եմ այս սերը ավետարանի հանդեպ, և ես պարզապես միշտ զգացել եմ, որ դա ճշմարիտ է»:
Միսիայում ծառայելը հետագայում ամրապնդեց նրա հավատքը, և նա երդվեց իր կյանքում միշտ առաջնահերթություն տալ ավետարանին:
Մոտ մնացեք [Երկնային Հորը], հարգեք ձեր ուխտերը, և Նրա ծրագրերը ձեզ համար կիրականանան»,- ասել է նա:
Ռոնալդ Մալդոնադո Բարսելոսը ծնվել է Սան Պաուլոյում (Բրազիլիա) 1975 թվականի նոյեմբերի 4-ին` Սերխիո Բարսելոս Սիլվերայի և Մարսիա Մալդոնադո Բարսելոս Սիլվերայի ընտանիքում։ Նա ամուսնացել է Կարին Սպաթ Ալբինո Բարսելոս Սիլվեյրայի հետ Սան Պաուլոյի (Բրազիլիա) տաճարում 1999 թվականի դեկտեմբերի 4-ին: Նրանք ունեն երեք զավակ։
Երեց Բարսելոսը բիզնես կառավարում է սովորել Սան Պաուլոյի Սան Մարկոս համալսարանում։ Իր մասնագիտական կարիերայի ընթացքում նա աշխատել է մի քանի ընկերություններում՝ վաճառքի և շուկայավարման ոլորտում, նաև որպես անհատ ձեռներեց: Նա հիմնել է մի քանի ձեռնարկություններ, այդ թվում՝ GreenMile, LLC, որտեղ մի քանի տարի եղել է գլխավոր գործադիր տնօրեն:
Երեց Բարսելոսը վերջերս ավարտեց իր ծառայությունը որպես միսիայի նախագահ Պորտուգալիա Լիսաբոն միսիայում: Նա նաև ծառայել է որպես ցցի նախագահության խորհրդական, բարձրագույն խորհրդի անդամ, ցցի Երիտասարդ տղամարդկանց նախագահ, եպիսկոպոս, եպիսկոպոսության խորհրդական, քահանայապետերի խմբի ղեկավար, երեցների քվորումի նախագահ և սեմինարիայի ուսուցիչ: