«Երեց Քևին Գ. Բրաուն», Լիահոնա, մայիս 2025:
Երեց Քևին Գ. Բրաուն
Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական
Երբ Քևին Բրաունը 12 տարեկան էր, մի քույր միսիոներ հրավիրեց նրան կարդալ Մորմոնի Գիրքը: Այսպիսով, ամեն առավոտ նա աղոթում էր, կարդում և նորից աղոթում։ Յուրաքանչյուր աղոթքի ժամանակ նա հարցնում էր Երկնային Հորը՝ արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:
Նա հիշում է, որ մի առավոտ, երբ աղոթում էր, «նույնիսկ կարիք չեղավ հարց տալու։ Տիրոջ պատասխանը եկավ շատ զորեղ կերպով»: Նա զգաց, որ Տերն ասաց իրեն. «Ես ճանաչում եմ քեզ և սիրում եմ քեզ: Դու իմ որդին ես»։
Անմիջապես նա զգաց Սուրբ Հոգու հաստատումը. «Սա Աստծո ճշմարտությունն է։ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Ջոզեֆ Սմիթը մարգարե է»։ Այդ փորձառությունը փոխեց նրա կյանքը:
Երեց Բրաունը գնահատում է այդ քույր միսիոների և մյուսների ազդեցությունը, որ բերեցին նրան այնտեղ, որտեղ նա այսօր գտնվում է: Երիտասարդ տարիքից նա զգացել է Եկեղեցու անդամների ազդեցությունը, որոնք օգնել են իրեն՝ սկսած իր շրջանի նախագահից մինչև Երեխաների միության ուսուցիչները, երիտասարդ միսիոներներից մինչև ավագ միսիոներները, և հատկապես նրա կինը՝ Նադինը, ամենամեծ ազդեցությունն է ունեցել՝ բացի Տիրոջից:
Քևին Գ. Բրաունը ծնվել է 1976 թվականի մայիսի 18-ին Մանչեսթերում (Ջամայկա)՝ Դեսմոնդ Հոլնեսի և Փեթսի Վիլյամս Բրիսեթի ընտանիքում: Նա ամուսնացել է Նադին Լեզան Քարթերի հետ 1999 թվականին։ Նրանք ունեն հինգ զավակ:
Երեց Բրաունը բակալավրի աստիճան ստացավ Ջամայկայի Տեխնոլոգիական համալսարանում 2008 թվականին: 2012 թվականին նա ստացել է կառավարման և հանրային քաղաքականության մագիստրոսի կոչում Արևմտյան Ինդիսի համալսարանում: 2001 թվականից նա աշխատել է Եկեղեցու Սեմինարիաներում և Կրոնի ինստիտուտներում:
Իր կոչումը ստանալու պահին երեց Բրաունը ծառայում էր որպես Տարածքային Յոթանասունական Յուտայի Տարածաշրջանում: