2025
Երեց Էդուարդո Ֆ․ Օրտեգա
Մայիս 2025


«Երեց Էդուարդո Ֆ․ Օրտեգա», Լիահոնա, մայիս 2025:

Երեց Էդուարդո Ֆ․ Օրտեգա

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Եկեղեցու ծառայության տարիների ընթացքում երեց Էդուարդո Ֆ. Օրտեգան արժեքավոր դաս է քաղել: Ցանկացած կոչման մեջ՝ լինի դա եպիսկոպոս, թե սպասավորող եղբայր, իմացությունը, որ մենք ներկայացնում ենք Տիրոջը, հեշտացնում է այդ կոչումը:

«Եթե մտածենք, թե Նա ինչպես կաներ դա, ավելի հեշտ կլինի»,- ասել է նա՝ մեջբերելով Հակոբ 5․71–72 հատվածները Մորմոնի Գրքից։ «Ես զգացել եմ, որ Տերը ծառայում է իմ կողքին բազմաթիվ կոչումներում, քանի որ դա Նրա խաղողի այգին է, ոչ թե մերը»:

Էդուարդո Ֆրանսիսո Օրտեգան ծնվել է Գոդոյ Կրուսում (Մենդոսա, Արգենտինա) 1977 թվականի հուլիսի 10-ին՝ Ֆերնանդո Դանիել Օրտեգայի և Իրմա Էլվիրա Էնդսթորֆերի ընտանիքում։ Նա ամուսնացել է Գաբրիելա Ալեխանդրա Կապի Ֆրանցիայի հետ Մոնտեվիդեոյի (Ուրուգվայ) տաճարում 2002 թվականի սեպտեմբերի 13-ին: Նրանք հինգ երեխաների ծնողներ են և կանչի պահին ապրում էին Մեխիկոյում (Մեքսիկա):

Երեց Օրտեգան ճարտարապետության բակալավրի աստիճան է ստացել Արգենտինայի Ջոն Ֆ. Քենեդու համալսարանում 2008 թվականին և մագիստրոսի աստիճան՝ Բելգրանոյի համալսարանում 2016 թվականին: 2017 թվականին Հարվարդի բիզնես դպրոցում կառավարման ոլորտի դիպլոմ է ստացել։ Նա աշխատել է որպես շինարարական նախագծերի մենեջեր սկզբում SBA ընկերությունում, այնուհետև Village Roadshow Entertainment Group-ի Արգենտինայի մասնաճյուղում։ Նա դարձել է American Express ընկերության անշարժ գույքի տնօրեն 2014-ին, 2023-ին Arch Royale Projects Ltd.-ի խորհրդի անդամ, 2024-ին CorNet Global-ի խորհրդի անդամ։

Իր կոչումը ստանալու պահին երեց Օրտեգան ծառայում էր որպես Տարածքային Յոթանասունական: Նա նաև ծառայել է որպես ցցի նախագահության խորհրդական, եպիսկոպոս, եպիսկոպոսության խորհրդական, երեցների քվորումի նախագահ, քահանայապետերի խմբի ղեկավար և լիաժամկետ միսիոներ՝ Կոլումբիա Կալի միսիայում։