Սուրբ գրությունների պատմություններ
«Սառեցում» Գանայում


««Սառեցում» Գանայում», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

««Սառեցում» Գանայում», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

Հունիս 1989 - նոյեմբեր 1990

«Սառեցում» Գանայում

Հավատարիմ մնալ, մինչ Սրբերը չեն կարող հավաքվել

Ալիս Ջոնսոնը և Հեթի Բրիմանը կիսվում են ավետարանով Կոֆորիդուայում (Գանա):

Ալիս Ջոնսոնը միսիոներ էր, որը ծառայում էր իր հայրենի Գանայում։ Նա սիրում էր կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությամբ և օգնել Եկեղեցու աճին։

Սրբեր, 4․416-17

Ալիսն ու Հեթին իմանում են, որ այլևս չեն կարող քարոզել ավետարանը։

Մի օր Ալիսը տհաճ լուր ստացավ։ Գանայի կառավարությունը հայտարարել էր, որ այլևս Եկեղեցու ժողովներ չեն կարող անցկացվել։ Միսիոներներն այլևս չէին կարող սովորեցնել։

Սրբեր, 4․417

Ոստիկանության աշխատակիցները Եկեղեցու փակ շենքի դիմաց։

Ոստիկանները միսիոներներին դուրս բերեցին իրենց բնակարաններից և խլեցին նրանց հեծանիվները։ Եկեղեցու որոշ անդամներ բանտարկվեցին։ Զինվորները փակել էին Եկեղեցու շենքերը և ոչ մեկին ներս չէին թողնում։ Մարդիկ սա անվանում էին «սառեցում»։

Սրբեր, 4․417-18

Ալիսը մեկնում է ապրելու ընկերոջ մոտ։

Միսիոներները ստիպված էին տուն գնալ։ Ալիսը գնաց ապրելու ընկերոջ մոտ մեկ այլ քաղաքում։ Նա անհանգստանում էր, որ երբեք չի կարողանա ավարտել իր միսիան։

Սրբեր, 4․418

Սրբերը Գանայում։

Գանայի Սրբերը շփոթված էին, տխուր և վախեցած։ Նրանք մտածում էին, թե ինչ սխալ էին գործել։ Կկարողանայի՞ն նրանք երբևէ կրկին Եկեղեցի գնալ։

Սրբեր, 4․418

Սրբերը տանը հաղորդության ժողով են անցկացնում։

Չնայած Սրբերը չէին կարող հավաքվել իրենց ծխերի անդամների հետ, նրանք դեռևս սիրում էին Տիրոջը և ցանկանում էին երկրպագել Նրան։ Նրանք հաղորդության ժողովներ էին անցկացնում իրենց տներում։ Ընտանիքի անդամները, ովքեր քահանայություն ունեին, օրհնում էին հացն ու ջուրը և փոխանցում այն ընտանիքի մնացած անդամներին։

Վարդապետություն և Ուխտեր 6․32, Սրբեր, 4․419

Սրբերը կիսվում են ավետարանով տանը։

Ամիսներ շարունակ սառեցումը շարունակվում էր։ Սրբերն իրենց տներում երգում էին օրհներգեր և միմյանց սովորեցնում էին ավետարանը։ Նրանք այցելում էին միմյանց՝ իրենց հավատքը ամուր պահելու համար։ Նրանք իրենց տասանորդը հավաքում էին, որպեսզի վճարեն, երբ վերադառնան Եկեղեցի։ Նրանք աղոթում և ծոմ էին պահում, որ վերջ դրվի սառեցմանը։

Սրբեր, 4․436-37

Ալիսին կրկին հրավիրում են միսիա ծառայելու։

Վերջապես, 18 ամիս անց, կառավարությունը որոշեց, որ Եկեղեցին կարող է կրկին ժողովներ անցկացնել։ Միսիայի նոր նախագահը ցանկացավ խոսել Ալիսի հետ, որն այժմ քոլեջի ուսանողուհի էր։ «Կցանկանայի՞ր համալսարանն ավարտելուց հետո վերադառնալ և միսիա ծառայել»,- հարցրեց նա։ «Ոչ»,- ասաց նա։ «Ես ուզում եմ ծառայել հենց հիմա»։

Սրբեր, 4․437-39

Գանայի Սրբերը մասնակցում են Եկեղեցու ժողովներին։

Ալիսը և մյուս Սրբերը շատ ուրախ էին, որ կարող էին կրկին Եկեղեցի գնալ։ Սառեցումից հետո առաջին կիրակի օրը հաղորդության ժողովը տևեց երկու ժամ, քանի որ շատ մարդիկ ցանկանում էին կիսվել իրենց վկայություններով։ Նրանք միմյանց պատմեցին, թե ինչպես էր Տերն օրհնել իրենց և օգնել ամուր պահել իրենց հավատքը։

Վարդապետություն և Ուխտեր 20․75, Սրբեր, 4․438