Սուրբ գրությունների պատմություններ
Փորձանք Միսսուրիում


«Փորձանք Միսսուրիում», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

«Փորձանք Միսսուրիում», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

Հուլիս 1831 - հուլիս 1833

Փորձանք Միսսուրիում

Վտանգավոր ժամանակներում հավատքն ամուր պահել

Ինդիփենդենսում ոմանք զայրանում են Սրբերի ժամանելու պատճառով։

Շատ Սրբեր եկան Ինդիփենդենսում (Միսսուրի) բնակվելու։ Տերը ցանկանում էր, որ նրանք Սիոն քաղաքը կառուցեն այնտեղ։ Բայց Սրբերն ու ժողովուրդը, որ արդեն բնակվում էր Ինդիփենդենսում, հաշտ չէին ապրում։ Նրանք շատ բաներին համաձայն չէին։ Քաղաքում ոմանք բարկացած էին և ուզում էին Սրբերին ստիպել հեռանալ։

Վարդապետություն և Ուխտեր 57․1-3, Սրբեր, 1․171-74

Ինդիփենդենսի ղեկավարները հանդիպում են Էդվարդ Պատրիջի հետ։

Էդվարդ Պատրիջը եպիսկոպոսն էր Ինդիփենդենսում։ Նա քաղաքի ղեկավարների հետ հանդիպման եկավ։ Նրանք ասացին, որ Սրբերը պետք է լքեն Ինդիփենդենսը։ Եպիսկոպոս Պատրիջը գիտեր, որ Աստված ցանկանում էր, որ Սրբերը Սիոն կառուցեն Ինդիփենդենսում։ Նա ասաց, որ Սրբերը չեն կարող հեռանալ։

Սրբեր, 1․176

Բարկացած մարդիկ տներ և շինություններ են տապալում։

Բարկացած մարդիկ տներ և շինություններ էին տապալում, որոնք Սրբերն էին կառուցել։

Սրբեր, 1․177-78, 182

Տղամարդիկ բռնում են Էդվարդ Պատրիջին և Չառլզ Ալենին։

Տղամարդիկ Էդվարդ Պատրիջին և ևս մեկ տղամարդու՝ անունը Չառլզ Ալեն, դուրս տարան իրենց տներից։ Նրանք այս երկու տղամարդկանց քարշ տվեցին դեպի քաղաքի կենտրոն։

Սրբեր, 1․179

Էդվարդն ու Չառլզը պատված են ձութով և փետուրներով։

Եպիկսոպոս Պատրիջն ասաց․ «Եթե ես պետք է տառապեմ իմ կրոնի համար, ապա դա ավելին չէ, քան այն, ինչ ուրիշներն են արել ինձնից առաջ»։ Տղամարդիկ եպիսկոպոս Պատրիջին և Չառլզին գետնին են գցում։ Նրանք տաք ձութ և փետուրներ լցրեցին այդ երկուսի ամբողջ մարմիններին։

Սրբեր, 1․179-80

Վիլյամ Մակլելլինը թաքնվում է անտառում:

Վիլյամ Մակլելլինը՝ Ինդիփենդենսում Եկեղեցու մի անդամ, լսեց, թե ինչ էին բարկացած մարդիկ անում։ Նա վախեցել էր և վազեց անտառ, որպեսզի թաքնվի։

Սրբեր, 1․182

Վիլյամը մտածում էր, թե ինչ պետք է անի, եթե բռնվի։

Վիլյամը մտածում էր, թե ինչ տեղի կունենար, եթե բարկացած տղամարդիկ գտնեին իրեն։ Արդյո՞կ նա դեռ կասեր, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, նույնիսկ եթե դրա համար նրանք փորձեին սպանել իրեն։

Սրբեր, 1․182-83

Օլիվեր Քաուդերին և Դեյվիդ Ուիթմերը գտնում են Վիլյամին։

Վիլյամի ընկերներ Օլիվեր Քաուդերին և Դեյվիդ Ուիթմերը գտնում են իրեն անտառում։ Վիլյամը գիտեր, որ Օլիվերն ու Դեյվիդը հավատում էին Մորմոնի Գրքին։ Մի հրեշտակ ցույց էր տվել ոսկե թիթեղներն իրենց։ «Ասեք ինձ,- Վիլյամը հարցրեց նրանց,- արդյո՞ք այդ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է»։

Սրբեր, 1․183

Օլիվերն ու Դեյվիդը Վիլյամի հետ իրենց վկայությամբ են կիսվում։

Օլիվերը և Դեյվիդն ասացին Վիլյամին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է։ Նրանք ասացին, որ եթե նույնիսկ բարկացած տղամարդիկ փորձեին սպանել իրենց, նրանք երբեք չէին դադարի իրենց վկայությամբ կիսվել մարդկանց հետ։ «Ես հավատում եմ ձեզ»,- Վիլյամն ասաց։

Վարդապետություն և Ուխտեր 17․3–6, Սրբեր, 1․183