«Մերի և Քերոլայն Ռոլինսները», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Մերի և Քերոլայն Ռոլինսները», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Նոյեմբեր 1830 - հուլիս 1831
Մերի և Քերոլայն Ռոլինսները
Սուրբ գրությունների հանդեպ ամուր սեր
Մերի Ռոլինսը 12 տարեկան էր, երբ միսիոներները առաջին անգամ այցելեցին Կիրթլենդ, Օհայո։ Նա լսեց նրանց Մորմոնի Գրքի մասին խոսելիս։ Այդ ժամանակ գրքից միայն մեկ օրինակ կար Կիթլենդում, և Այզեք Մորլի անունով Եկեղեցու մի ղեկավար ուներ այն։
Մերին գնաց եղբայր Մորլիի տուն և խնդրեց տեսնել գիրքը։ Եղբայր Մորլին նրան թույլ տվեց շոշափել գիրքը։ Մերին հարցրեց, թե արդյոք կարող էր տուն տանել այն։
Եղբայր Մորլին չէր ցանկանում գրքի իր օրինակը Մերիին տալ։ Նա դեռ շատ չէր կարդացել դրանից։ Մերին աղերսում է եղբայր Մորլիին, որ որոշ ժամանակով վերցնի այն։
Եղբայր Մորլին համաձայնվում է։ Նա ասաց, որ Մերին կարող է վերցնել գիրքը, եթե հաջորդ օրը շուտ կվերադարձնի այն։ Մերին գրքին գանձի պես էր վերաբերվում։ Նա գիշերվա մեծ մասը արթուն էր մնացել, որպեսզի կարդար։
Երբ Մերին վերադարձրեց գիրքը, եղբայր Մորլին զարմացել էր, թե որքան շատ էր Մերին կարդացել։ «Փոքրիկ,- ասաց նա,- տուն տար այս գիրքը և կարդա, վերջացրու այն։ Ես կարող եմ սպասել»։
Մերին առաջինն էր Կիթլենդում, որ ծայրից ծայր կարդացել էր Մորմոնի Գիրքը։ Կարդալը վերջացնելուց հետո շատ չանցած նա հանդիպեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին։ Երբ նա իմացավ, թե Մերին որքան է սիրել Մորմոնի Գիրքը, ասաց, որ նա կարող է իրեն վերցնել եղբայր Մորլիի օրինակը։ Նա եղբայր Մորլիին ուրիշը կտար։
Ավելի ուշ այդ տարի Մերին և իր ընտանիքը տեղափոխվեցին Ինդիփենդենս (Միսսուրի)։ Նա ոգևորված էր տեսնել, թե ինչպես են Եկեղեցու ղեկավարները սկսել ի մի հավաքել Պատվիրանների Գիրք անունով մի նոր գիրք։ Այս գիրքը պարունակելու էր հայտնություններից շատերը, որոնք Հիսուս Քրիստոսը տվել էր Ջոզեֆ Սմիթին:
Վարդապետություն և Ուխտեր 67, 70․1-4, Սրբեր, 1․178
Բայց Ինդիփենդենսում ոմանք չէին հավանում Եկեղեցին։ Նրանք ցանկանում էին, որ Սրբերը հեռանան։ Մի օր բարկացած տղամարդիկ ներխուժեցին այն շենքը, որտեղ Պատվիրանների Գիրքն էր տպագրվում։ Նրանք տպագրական մեքենան պատուհանից դուրս շպրտեցին և Պատվիրանների Գրքի էջերը ցրեցին փողոցով մեկ։
Սրբեր, 1․177-78
Մերին և իր քույր Քերոլայնը դիտում էին ցանկապատի հետևից։ Մերին ասաց Քերոլայնին, որ ցանկանում է վերցնել էջերը, քանի դեռ չեն ոչնչացվել։ Քերոլայնը վախեցած էր բարկացած տղամարդկանցից։ «Նրանք կսպանեն մեզ»,- ասաց նա։ Բայց Մերին և Քերոլայնը գիտեին, որ այդ էջերը Աստծո խոսքն էին պարունակում։
Սրբեր, 1․178
Քույրերը սպասեցին, մինչև տղամարդիկ չէին նայում։ Ապա վազեցին փողոց և ճանկեցին այնքան էջեր, որքան կարող էին կրել։ Մինչ նրանք շտապում էին հեռանալ, մի քանի տղամարդիկ տեսան և բղավեցին, որ կանգնեցնեն նրանց։ Մերին և Քերոլայնն ավելի ամուր սեղմեցին էջերը և որքան կարող էին արագ վազեցին մոտակա եգիպտացորենի դաշտը:
Սրբեր, 1․178-79
Երկու տղամարդ հետապնդեցին քույրերին մինչև եգիպտացորենի դաշտը։ Եգիպտացորենը բարձր էր, Մերին և Քերոլայնը չէին տեսնում, թե ուր էին գնում։ Նրանք իրենց գետնին գցեցին և էջերը թաքցրին իրենց մարմնի տակ։ Նրանք լուռ լսում էին, մինչ երկու տղամարդ անցնում էին եգիպտացորենի դաշտով ու իրենց փնտրում:
Սրբեր, 1․179
Շուտով մարդիկ դադարում են հետապնդել նրանց։ Մերին և Քերոլայնը ապահով էին։ Նրանք փրկել էին Պատվիրանների Գրքի` Տիրոջ հայտնությունների էջերը։ Այսօր այդ հայտնությունները Վարդապետություն և Ուխտեր գրքում են:
Սրբեր, 1․179