«Յանագիդաների ընտանիքը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Յանագիդաների ընտանիքը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
1950–1951
Յանագիդաների ընտանիքը
Տասանորդ և հավատ առ Հիսուս Քրիստոս
Տոշիկո և Տոկիչի Յանագիդաներն ապրում էին Ճապոնիայում: Նրանք հավատացին Հիսուս Քրիստոսին և միացան Նրա Եկեղեցուն: Բայց Ճապոնիայում այդ ժամանակ կյանքը դժվար էր։ Պատերազմը ավերել էր բազմաթիվ տներ և շինություններ։ Տոշիկոն և Տոկիչին ցանկանում էին տուն կառուցել իրենց ընտանիքի համար, բայց նրանք շատ աղքատ էին։
Սրբեր, 3․543
Յանագիդաները գիտեին, որ Տերը ցանկանում է, որ իրենք տասանորդ վճարեն, բայց վստահ չէին, որ կարող են: Տոշիկոն հարցրեց մի միսիոների, թե ինչ պետք է անեն: «Տասանորդ վճարելը մեզ համար շատ դժվար է»,- ասաց նա: Միսիոները խոստացավ, որ եթե նրանք վճարեն իրենց տասանորդը, Տերը կօգնի նրանց հասնել տուն ունենալու իրենց նպատակին:
Վարդապետություն և Ուխտեր 119, Սրբեր, 3․543-44
Տոշիկոն և Տոկիչին վստահ չէին։ Նրանց գումարը հազիվ էր բավականացնում իրենց որդու դպրոցական ճաշի համար։ Բայց նրանք որոշեցին վստահել Տիրոջը և վճարել տասանորդը:
Սրբեր, 3․543-44
Տերը օրհնեց Յանագիդաների ընտանիքը: Շուտով նրանք կարողացան հող գնել և սկսել տուն կառուցել։
Սրբեր, 3․544
Մի օր տեսուչ եկավ։ Նա ասաց, որ նրանց հողի հետ կապված խնդիր կա, և չեն կարող այնտեղ տուն կառուցել: Նա բանվորներին ասաց, որ դադարեցնեն աշխատանքը։
Սրբեր, 3․544
Յանագիդաները շատ տխուր էին։ Նրանք միսիոներներին պատմեցին պատահածը։ Միսիոներներն ասացին, որ ծոմ կպահեն և կաղոթեն Յանագիդաների հետ:
Սրբեր, 3․545
Ավելի ուշ եկավ մեկ ուրիշ տեսուչ։ Նա ասաց, որ նրանց տան հետ կապված խնդիրը կարելի է լուծել: Յանագիդաները կարող էին կառուցել իրենց տունը։ «Դուք երկուսդ երևի որևէ լավ բան եք արել»,- ասաց տեսուչը Տոշիկոյին և Տոկիչիին: Նրանք գիտեին, որ Տերն էր օրհնել իրենց։ Նրանք ուրախ էին, որ ապավինեցին Նրան և տասանորդ վճարեցին:
Սրբեր, 3․545