«Հավերժական ամուսնություն և ընտանիքներ», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Հավերժական ամուսնություն և ընտանիքներ», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
1843–1846
Հավերժական ամուսնություն և ընտանիքներ
Հիսուս Քրիստոսի զորությամբ կնքված
Երբ Էմման և Ջոզեֆն ամուսնացան, նրանք կարծում էին, որ իրենց ամուսնությունը կավարտվի, երբ իրենք մահանան: Այդպես էր բոլոր ամուսնությունների դեպքում։ Բայց հետո Տերն ասաց Ջոզեֆին, որ ամուսնությունները և ընտանիքները կարող են հավերժ լինել:
Սրբեր, 1․413
Տերն ուսուցանեց Ջոզեֆին հավերժական ամուսնության մասին։ Քահանայության զորության միջոցով տղամարդն ու կինը կարող են ուխտ կապել Տիրոջ հետ: Եթե նրանք պահեն իրենց ուխտը, Տերը խոստանում է, որ նրանց ամուսնությունը հավերժ կլինի։ Սա կոչվում է կնքվել: Շուտով Ջոզեֆը և Էմման կնքվում են հավերժության համար:
Վարդապետություն և Ուխտեր 132․7, 19–24, Սրբեր, 1․413, 432–33, 481–82, 492, 502–3
Ջոզեֆը նաև իմացավ, որ երբ տղամարդն ու կինը կնքվում են, նրանց երեխաները կկնքվեն նրանց հետ: Հիսուս Քրիստոսի զորության շնորհիվ նրանց ընտանիքը կարող էր հավերժ լինել: Երբ Ջոզեֆն ասաց Սրբերին այս օրհնության մասին, նրանք անչափ ուրախացան: Նրանք անհամբեր սպասում էին միասին կնքվելուն։
Վարդապետություն և Ուխտեր 131․2, 132․6–7, Սրբեր, 1․492–93, 580
Ավելի ուշ Տերն ուսուցանեց, որ կնքումները պետք է կատարվեն տաճարում: Սրբերը ջանասիրաբար աշխատեցին Նավուի տաճարն ավարտելու համար, որպեսզի կարողանան միասին կնքվել: Երբ տաճարը պատրաստ էր, շատ ընտանիքներ կնքվեցին: Նրանք նույնիսկ կնքվեցին ընտանիքի մահացած անդամների հետ: Նրանք երախտապարտ էին այս օրհնության համար:
Սրբեր, 1․579-80