Սուրբ գրությունների պատմություններ
Սփոփող միություն


«Սփոփող միություն», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

«Սփոփող միություն», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

Մարտ 1842

Սփոփող միություն

Նավուի կանայք ծառայում են Տիրոջը

Մարգարեթ Քուքը և Սառա Քիմբալը խոսում են նոր տաճարի մասին, որ կառուցվում է Նավուում։

Մարգարեթ Քուքը ապրում էր Նավուում: Նա աշխատում էր Սառա Քիմբալի մոտ՝ օգնելով նրան կարելու գործում։ Երբ նա աշխատում էր, նրանք սիրում էին խոսել Նավուում կառուցվող նոր տաճարի մասին: Նրանք շատ ուրախ էին տաճարի համար:

Սրբեր, 1․447

Մարգարեթը նկատեց, որ տաճարի աշխատողները հին հագուստ են կրում:

Մի օր Մարգարեթը նկատեց, որ տաճարը կառուցող տղամարդկանցից շատերը հին և մաշված հագուստներ ունեին: Նա մտածեց, որ ինքը և Սառան կարող են տղամարդկանց համար նոր վերնաշապիկներ կարել: Սառային դուր եկավ այդ միտքը: Նա և Մարգարեթը խոսեցին այլ կանանց հետ՝ աշխատողներին օգնելու համար խումբ ստեղծելու մասին:

Սրբեր, 1․447-48

Ջոզեֆ Սմիթը հանդիպում է Մարգարեթի, Սառայի և մյուսների հետ՝ Եկեղեցու Սփոփող միությունը կազմավորելու համար:

Մարգարե Ջոզեֆն ասաց, որ Տերը գոհ էր նրանց գաղափարից, և Նա ավելի լավ բան ուներ նրանց համար: Ջոզեֆը հրավիրեց կանանց հանդիպել իր հետ 1842 թվականի մարտի 17-ին: Օգտագործելով քահանայության իշխանությունը՝ նա կազմակերպեց Եկեղեցու կանանց: Նրանք որոշեցին իրենց խումբն անվանել Նավուի կանանց Սփոփող միություն:

Սրբեր, 1․448, 450-51

Մարգարեթը խոսում է երկու կանանց հետ։

Ջոզեֆը խնդրեց Սփոփող միությանը օգնել մարդկանց պատրաստվել տաճարի օրհնություններին և հավերժական կյանքին: Նրանք պետք է լինեն Հիսուսին հետևելու օրինակներ:

Սրբեր, 1․451

Սփոփող միության անդամները կարիքավոր ընտանիքին սնունդ են բերում։

Ջոզեֆը նաև ասաց, որ Սփոփող միությունը պետք է գտնի աղքատ մարդկանց և օգնի նրանց: Նույնիսկ աղքատ կանայք ցանկանում էին օգնել կարիքավոր մարդկանց:

Սրբեր, 1․449

Կազմավորվում է Սփոփող միությունը։

Կազմավորվեց Սփոփող միությունը։ Էմմա Սմիթը կանչվեց որպես նախագահ: Նա կանչեց երկու խորհրդականների՝ Սառա Քլեվելանդին և Էնն Ուիթնիին։ Նաև, որպես քարտուղար կանչեց Էլիզա Ռ. Սնոուին։

Սրբեր, 1․450

Էմման ուսուցանում է կանանց Սփոփող միությունում:

Տերն օգնեց Էմմային իրագործել իր կոչումը: Էմման ուսուցանեց կանանց, որ նրանք կարող են մեծ գործեր իրականացնել Տիրոջ ծառայության մեջ: Նա ցանկանում էր, որ նրանցից յուրաքանչյուրը բարիք գործելու ուղիներ փնտրի: Նա ասաց նրանց, որ ամենակարևորը ուրիշներին սիրելն է այնպես, ինչպես Հիսուսն է սիրում: Նավուի շատ կանայք միացան Սփոփող միությանը:

Վարդապետություն և Ուխտեր 25․3, 7, Սրբեր, 1․451

Մոնտաժային նկարազարդում, որը պատկերում է, թե ինչպես են Եկեղեցու կանայք օգնել մարդկանց ամբողջ աշխարհում:

Նրանք օգնեցին մարդկանց պատրաստվել տաճարի օրհնություններին և օգնեցին բազմաթիվ ընտանիքների, որոնք կարիքի մեջ էին Նավուում: Այդ ժամանակից ի վեր կանայք ամբողջ աշխարհում միացել են Սփոփող միությանը: Նրանք շարունակում են ծառայել մարդկանց և օգնել նրանց ստանալ տաճարային օրհնություններ:

Սրբեր, 1․451