«Հարձակում Ջոզեֆի և Սիդնիի վրա», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Հարձակում Ջոզեֆի և Սիդնիի վրա», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Փետրվար 1832
Հարձակում Ջոզեֆի և Սիդնիի վրա
Բարկացած մարդիկ փորձում են կանգնեցնել Աստծո մարգարեի աշխատանքը
Որոշ մարդկանց դուր էր գալիս այն, ինչ Ջոզեֆ Սմիթն ուսուցանում էր Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և երկնքի մասին։ Բայց այլ մարդկանց դուր չէր գալիս իր ուսուցանածը։ Նրանցից մի քանիսը բարկացան և ցանկացան կանգնեցնել Ջոզեֆի ուսուցումը։
Վարդապետություն և Ուխտեր 76, Սրբեր, 1․149-50
Մի գիշեր, Ջոզեֆն արթուն էր ուշ ժամին, որպեսզի օգներ Էմմային՝ հոգ տանելու իրենց որդեգրած զույգ երեխաներից մեկի համար։ Երեխան շատ հիվանդ էր։
Սրբեր, 1․150
Էմման վերցրեց երեխային և Ջոզեֆին ասաց, որ հանգիստ առնի։ Առավոտյան նա պետք է քարոզեր։ Վերջապես, և՛ Ջոզեֆը, և՛ Էմման քնեցին։
Սրբեր, 1․150
Հանկարծ, դուռը բացվեց, և մի խումբ բարկացած տղամարդիկ սենյակ վազեցին։ Էմման բղավեց, մինչ տղամարդիկ բռնեցին Ջոզեֆին բազուկներից, ոտքերից և մազերից։ Նրանք նրան քարշ տվեցին տնից դուրս։
Սրբեր, 1․150-51
Ջոզեֆը փորձեց ազատվել տղամարդկանցից, սակայն նրանք նրան ամուր էին բռնել։ Ջոզեֆը տեսավ, որ տղամարդիկ իր ընկեր Սիդնի Ռիգդոնին ևս դուրս են հանել իր տնից։
Սրբեր, 1․151
Տղամարդիկ պատառոտում են Ջոզեֆի հագուստը և մաշկին ու մազերին տաք, կպչուն ձութ լցնում։ Նրանք նրան փետուրներով են պատում ու փախչում։
Սրբեր, 1․152
Տղամարդկանց հեռանալուց հետո Ջոզեֆը դժվարությամբ տուն վերադարձավ։ Էմման վախեցած էր, երբ տեսավ Ջոզեֆին։ Մոտ ապրող ընկերները լսեցին կատարվածը և օգնության շտապեցին։ Էմման քերեց ձութը Ջոզեֆի մաշկի վրայից։ Ամբողջ գիշեր Էմման և իր ընկերները հոգ տարան Ջոզեֆի և Սիդնիի մասին։
Վարդապետություն և Ուխտեր 25․5, Սրբեր, 1․153
Հաջորդ օրը Ջոզեֆը դեռ շատ ցավեր ուներ։ Բայց նա հագնվեց և մի խումբ մարդկանց ուսուցանեց Հիսուս Քրիստոսի մասին։ Իր վրա հարձակված մարդկանցից ոմանք լսեցին նրան ուսուցանելիս։ Ավելի ուշ այդ օրը Ջոզեֆը մկրտեց երեք հոգու: Նա շարունակեց Տիրոջ աշխատանքն անել, նույնիսկ երբ մարդիկ փոձեցին կանգնեցնել իրեն։
Վարդապետություն և Ուխտեր 24․8, Սրբեր, 1․153