Սուրբ գրությունների պատմություններ
Բազմամուսնություն


«Բազմամուսնություն», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

«Բազմամուսնություն», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

1831 - 1890

Բազմամուսնություն

Ժամանակավոր պատվիրան

Ջոզեֆ Սմիթը ուսումնասիրում է սուրբ գրությունները և մտածում բազմամուսնության մասին։

Մինչ Մարգարե Ջոզեֆը ուսումնասիրում էր Աստվածաշունչը, նա կարդաց Աբրահամի և Մովսեսի նման մարգարեների մասին, ովքեր ամուսնացած էին եղել մեկից ավելի կանանց հետ։ Ջոզեֆը շատ հարցեր ուներ։ Այսպիսով, նա որոշեց աղոթել և հարցնել Տիրոջը։

Վարդապետություն և Ուխտեր 132․1, Սրբեր, 1․121, 503

Ջոզեֆը սովորում է, որ մարդիկ պետք է բազմամուսնություն կիրառեն միայն այն դեպքում, եթե դա Աստծո կողմից է պատվիրված։

Տերն ասաց, որ սովորաբար տղամարդը պետք է ունենա միայն մեկ կին։ Սակայն երբեմն Տերը պատվիրել է տղամարդուն ամուսնանալ մեկից ավելի կանանց հետ։ Սա կոչվում էր բազմամուսնություն։ Տերն ասաց Ջոզեֆին, որ Իր ժողովուրդը պետք է բազմամուսնություն կիրառի միայն այն դեպքում, եթե Ինքն է դա պատվիրում։

Հակոբ 2․27-30, Վարդապետություն և Ուխտեր 132․34-39, Սրբեր, 1․121, 290-91, 489-90, 503

Ջոզեֆը աղոթում է պատվիրանի վերաբերյալ։

Տարիներ անց Տերը Ջոզեֆին և մի քանի այլ Սրբերի ասաց, որ բազմամուսնություն կիրառեն։ Այս պատվիրանով ապրելը հեշտ չէր։

Սրբեր, 1․290-91, 444-46

Եկեղեցու անդամը կանգնած է դատավորի առջև, քանի որ բազմամուսնություն է կիրառում։

Կառավարությունը օրենքներ ընդունեց բազմամուսնության դեմ։ Որոշ Սրբեր, այդ թվում՝ Եկեղեցու առաջնորդներ, բանտարկվեցին։

Սրբեր, 2․501-4

Եկեղեցու անդամները ընդունում են այդ պատվիրանը, որ այլևս չպետք է կիրառեն բազմամուսնություն։

1890 թվականին Տերը Եկեղեցու նախագահ Վիլֆորդ Վուդրուֆին ասաց, որ տղամարդիկ այլևս չպետք է ամուսնանան մեկից ավելի կնոջ հետ։ Եկեղեցու առաջնորդները հայտարարեցին այս պատվիրանի մասին Սրբերին։ Սա Տիրոջ պատվիրանն է մինչ օրս՝ տղամարդը պետք է ամուսնացած լինի միայն մեկ կնոջ հետ։

Պաշտոնական հայտարարություն 1, Սրբեր, 2․598-601, 607-9