«Ջոզեֆը և Օլիվերը սովորում են երկնքի մասին», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Ջոզեֆը և Օլիվերը սովորում են երկնքի մասին», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Ապրիլ 1836
Ջոզեֆը և Օլիվերը ստանում են քահանայության բանալիները
Հիսուս Քրիստոսը և հրեշտակները հայտնվում են Կիրթլենդի տաճարում
Կիրթլենդի տաճարի նվիրագործումից մեկ շաբաթ անց հազարավոր Սրբեր հավաքվեցին տաճարում՝ երկրպագելու Փրկչին։ Զատիկի կիրակի էր։ Ջոզեֆ Սմիթը, Օլիվեր Քաուդերին և Տասներկու առաքյալները հաղորդությունը սպասավորեցին Սրբերին։
Վարդապետություն և Ուխտեր 110, բաժնի նախադրությունը, Սրբեր, 1․239
Հաղորդությունից հետո Ջոզեֆը և Օլիվերը տաճարում՝ վարագույրի ետևում, մի հանգիստ տեղ գտան աղոթելու համար։
Վարդապետություն և Ուխտեր 110, բաժնի նախադրությունը, Սրբեր, 1․239
Երբ նրանք ավարտեցին աղոթքը, նրանք վեր նայեցին։ Հիսուս Քրիստոսը կանգնած էր նրանց առջև։ Նա գիտեր, որ Սրբերը տքնաջանորեն աշխատել էին տաճարը կառուցելու համար: «Ես ընդունել եմ այս տունը»,- ասաց Նա։ Հիսուսը ասաց Ջոզեֆին և Օլիվերին, որ տաճարի օրհնությունները մեծ ցնծություն կբերեն բյուրավոր մարդկանց:
Վարդապետություն և Ուխտեր 110․1-10
Հիսուսի հեռանալուց հետո Հին Կտակարանի մարգարե Մովսեսը հայտնվեց Ջոզեֆին և Օլիվերին։ Նա նրանց տվեց քահանայության բանալիները՝ Իսրայելը հավաքելու համար: Սա նշանակում էր, որ նրանք կարող էին առաջնորդել ավետարանով կիսվելու աշխատանքը: Նրանք կարող էին միսիոներներ ուղարկել ամբողջ աշխարհով՝ մարդկանց Փրկչի Եկեղեցի բերելու համար։
Վարդապետություն և Ուխտեր 110․11
Հաջորդը, հայտնվեց Եղիաս մարգարեն։ Նա Ջոզեֆին և Օլիվերին տվեց բանալիները՝ Աբրահամի ուխտը վերականգնելու համար։ Սա նշանակում էր, որ Սրբերը կարող էին Տիրոջից ստանալ նույն ուխտը, որը ստացավ Աբրահամը։ Նրանք զորություն կունենային ավետարանը և Աստծո օրհնությունները մարդկանց հասցնելու ամենուրեք գալիք տարիների ընթացքում։
Վարդապետություն և Ուխտեր 110․12
Վերջապես հայտնվեց Եղիա մարգարեն։ Նա Ջոզեֆին և Օլիվերին տվեց քահանայության բանալիները՝ ընտանիքները հավերժության համար կնքելու կամ միավորելու համար։ Սրբերի՝ տաճարներում կատարած աշխատանքը ընդունելի էր երկնքում։ Այժմ Եկեղեցին զորություն ուներ կատարելու Փրկչի աշխատանքը և պատրաստվելու Նրա վերադարձին երկիր։