Սուրբ գրությունների պատմություններ
Հայրում Փեյջը և հայտնություն


«Հայրում Փեյջը և հայտնություն», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

«Հայրում Փեյջը և հայտնություն», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

Սեպտեմբեր 1830

Հայրամ Փեյջը և հայտնություն

Սրբերը սովորում են, թե ինչպես է Աստված առաջնորդում Իր Եկեղեցին

Հայրամ Փեյջը կիսվում է իր ուղերձով եկեղեցու անդամների հետ:

Հայրամ Փեյջը Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի ընկերն էր։ Նա նաև ոսկե թիթեղների ութ վկաներից մեկն էր։ Հայրամը մի քար ուներ, և նա հավատում էր, որ Աստված օգտագործում էր այն՝ իրեն Եկեղեցու համար ուղերձներ կամ հայտնություններ տալու համար: Օլիվերը և մյուս սրբերը հավատում էին, որ Հայրամի հայտնությունները գալիս էին Աստծուց:

Վարդապետություն և Ուխտեր 28, բաժնի նախադրությունը, Սրբեր, 1․97

Ջոզեֆ Սմիթը և մյուսները լսում են Հայրամի ուսուցումը:

Հայրամի հայտնությունները նման էին սուրբ գրություններին: Բայց դրանք տարբերվում էին այն ամենից, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը։ Դրանք նաև տարբերվում էին այն ամենից, ինչ Տերն ասել էր Մարգարե Ջոզեֆին: Ջոզեֆը վստահ չէր, թե ինչ անել:

Սրբեր, 1․97

Ջոզեֆն աղոթում է առաջնորդության համար:

Ջոզեֆը գիշերվա մեծ մասը արթուն մնաց՝ Աստծուց օգնություն խնդրելով: Նա անհանգստանում էր սխալ բան անելու և ընկերների զգացմունքները վիրավորելու համար:

Սրբեր, 1․97

Ջոզեֆը խորհում է անկողնում:

Ջոզեֆը ցանկանում էր, որ մարդիկ հայտնություն փնտրեն իրենց կյանքի համար: Բայց շփոթեցնող կլիներ, եթե բոլորը փորձեին հայտնություն ստանալ ամբողջ եկեղեցու համար:

Սրբեր, 1․97

Ջոզեֆը կիսվում է հայտնությունով Օլիվեր Քաուդերիի հետ:

Վերջապես, Տերը Ջոզեֆին հայտնություն տվեց, որ կիսվի Օլիվերի հետ: Տերն ասաց, որ միայն մարգարեն կարող է ստանալ հայտնություն և պատվիրաններ ամբողջ եկեղեցու համար: Նա ասաց, որ Օլիվերը պետք է սա սովորեցնի Հայրամին։

Վարդապետություն և Ուխտեր 28․2, 6-13

Օլիվերը կիսվում է այս հայտնությամբ Հայրամ Փեյջի հետ։

Տերը ցանկանում էր, որ Հայրամը հասկանա, որ ինքը կարող է հայտնություն ստանալ իր կյանքի համար: Բայց եկեղեցու համար հայտնությունը կգար Տիրոջ մարգարեին: Հայրամը լսեց Օլիվերին և ապաշխարեց։ Այժմ սրբերն ավելի լավ էին հասկանում, թե ինչպես է Տերն առաջնորդում Իր Եկեղեցին:

Սրբեր, 1․98