«Ջեքսոնների ընտանիքը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Ջեքսոնների ընտանիքը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Մայիս - նոյեմբեր 1856
Ջեքսոնների ընտանիքը
Հավատի և փրկության ճամփորդություն
Սրբերի առաջին խմբի Սոլթ Լեյքի հովիտ գնալուց հետո, հազարավոր այլ Սրբեր նույնպես գնացին։ Նրանք երկար ճանապարհ անցան, և Տերը օգնեց նրանց։ Այդ ճամփորդությանը մասնակցած ընտանիքներից մեկը Ջեքսոնների ընտանիքն էր։ Նրանք լքեցին իրենց տունը Անգլիայում և ոգևորված էին գնալու և Սրբերին օգնելու Սիոնի կառուցման գործում։
Վարդապետություն և Ուխտեր 136․1-11, Սրբեր, 2․222-23
Ջեքսոնները նավով անցան օվկիանոսը։ Ապա նրանք գնացքով անցան Սոլթ Լեյքի հովիտ տանող ճանապարհի մի մասը։ Նրանք ստիպված էին մնացած ճանապարհը ոտքով անցնել։
Սրբեր, 2․222-23
Նրանք պատրաստեցին մի փոքր ձեռնասայլ՝ իրենց ուտելիքը, հագուստը և այլ անհրաժեշտ իրեր տեղափոխելու համար։ Շատ Սրբեր այս ճանապարհով անվտանգ հասան հովիտ։
Սրբեր, 2․223-26
Էլիզաբեթ և Ահարոն Ջեքսոնները քաշում էին իրենց ծանր ձեռնասայլը։ Նրանց երեխաները՝ Մարթան, Մերին և Ահարոն Կրտսերը, քայլում էին։ Դա դժվար էր: Նրանք հույս ունեին հասնել հովիտ նախքան ձմեռը վրա կհասներ։ Բայց երբ աշունը եկավ, նրանք դեռ երկար ճանապարհ ունեին անցնելու։ Սկսում էր ցրտել, և ուտելիքը սպառվում էր։
Սրբեր, 2․223-26, 229, 231-32
Սոլթ Լեյք Սիթիում Բրիգամ Յանգը իմացավ հովիտ եկող Սրբերի մասին։ Նա անհանգստանում էր նրանց համար։ Հաջորդ օրը եկեղեցում նա բոլորին ասաց, որ այս Սրբերը դժվարության մեջ են։ Նա խնդրեց նրանց լցնել սայլերը այն բաներով, որոնք անհրաժեշտ կլինեին Սրբերին։ «Գնացեք և բերեք այստեղ այդ մարդկանց»,- ասաց նա։
Սրբեր, 2․229-30
Հանդիպմանը ներկա կանայք հանեցին իրենց տաք գուլպաները և դրեցին սայլերի մեջ։ Մյուսները տվեցին իրենց ուտելիքը, վերմակները, կոշիկները և հագուստը։ Երկու օր անց ավելի քան 50 տղամարդ և 20 սայլ լքեցին հովիտը օգնության գնալու համար։
Սրբեր, 2․230
Մինչ Ջեքսոնների ընտանիքը շարունակում էր քայլել, ձյուն սկսեց տեղալ։ Ահարոնը շատ ծանր հիվանդացավ: Նրա համար դժվար էր քայլել։ Սրբերը պետք է անցնեին սառցակալած գետը, և սա Ահարոնին էլ ավելի թուլացրեց։ Այդ գիշեր Ահարոնը մահացավ։ Դժբախտաբար, նրա ընտանիքը ստիպված էր շարունակել ապրել առանց նրա։
Սրբեր, 2․232-34
Հաջորդ առավոտյան գետնին ավելի շատ ձյուն կար։ Ջեքսոնները և այլ Սրբեր իրենց ձեռնասայլերը հրում և քաշում էին ձյան միջով։ Նրանք ամեն օր աղոթում էին, որ Աստված օգնի իրենց։
Վարդապետություն և Ուխտեր 136․29, Սրբեր, 2․234-35
Մի գիշեր Էլիզաբեթն անհանգիստ էր իր երեխաների համար։ Նրանք քաղցած և մրսած էին։ Արդյո՞ք նրանք կհասնեին Սոլթ Լեյքի հովիտ։ Նա քնեց և երազում տեսավ Ահարոնին։ Նա ասաց. «Քաջալերվիր, Էլիզաբեթ»։ Նա ասաց նրան, որ օգնություն է բերվում նրանց համար։
Սրբեր, 2․235-36
Ահարոնը ճիշտ էր։ Շուտով Սոլթ Լեյքից եկած տղամարդիկ ժամանեցին իրենց սայլերով։ Նրանք Սրբերին սնունդ և հագուստ տվեցին։ Սրբերն ուրախացան, ծիծաղեցին և ողջունեցին տղամարդկանց։ Նրանք երգեցին մի օրհներգ և շնորհակալություն հայտնեցին Երկնային Հորը՝ իրենց աղոթքներին պատասխանելու համար։
Վարդապետություն և Ուխտեր 136․28, Սրբեր, 2․236
Նրանք վերջապես հասան հովիտ կիրակի օրը։ Բրիգամ Յանգը Սոլթ Լեյք Սիթիի Եկեղեցու անդամներին ասաց, որ եկեղեցի գնալու փոխարեն, նրանք պետք է գնան և ողջունեն ժամանած Սրբերին։ Նրանք ողջունեցին մրսած և հոգնած Սրբերին և հրավիրեցին նրանց մնալ իրենց տներում։
Սրբեր, 2․239-40