«Նավուից հեռանալը և արևմուտք գնալը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Նավուից հեռանալը և արևմուտք գնալը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Հունիս 1844 - հուլիս 1847
Նավուից հեռանալը և արևմուտք գնալը
Սրբերը խոստումներ են տալիս Տիրոջը և պահում դրանք
Ջոզեֆ Սմիթը մահացել էր։ Այժմ Բրիգամ Յանգը և մյուս առաքյալները առաջնորդում էին Եկեղեցին։ Բրիգամը գիտեր, որ Սրբերն այլևս ապահով չէին Նավուում։ Նրանք ստիպված կլինեին հեռանալ։ Բայց նախ Տերը ցանկանում էր, որ նրանք ավարտեն տաճարի կառուցումը։ Նա ուզում էր, որ նրանք ուխտեր կապեին Իր հետ և կնքվեին որպես ընտանիքներ:
Սրբեր, 1․571, 579-80
Մի քանի ամիս անց տաճարը պատրաստ էր, և մարդիկ կարող էին այնտեղ ուխտեր կապել։ Հազարավոր Սրբեր եկան տաճար։ Բրիգամը տաճարում մնաց մինչև ուշ գիշեր՝ օգնելու նրանց ուխտեր կապել Տիրոջ հետ։ Վերջապես Բրիգամը բոլորին ասաց, որ նրանք պետք է լքեն Նավուն։
Սրբեր, 1․582
Երբ Բրիգամը հաջորդ առավոտյան արթնացավ, տաճարում ավելի շատ Սրբեր էին սպասում։ Բրիգամն ասաց նրանց, որ Նավուում մնալը վտանգավոր է։ Նրանք պետք է նոր տուն գտնեին արևմուտքում։ Նա խոստացավ, որ նրանք կարող են նոր տաճար կառուցել այնտեղ հասնելուն պես։
Սրբեր, 1․582-83, 2․13-14
Բայց Սրբերը չհեռացան։ Նրանք ցանկանում էին ուխտեր կապել Տիրոջ հետ, նախքան նոր տուն գնալը։
Սրբեր, 1․583
Բրիգամը տեսավ նրանց դեմքերը և փոխեց իր միտքը։ Նա օրվա մնացած մասը և հաջորդ օրը անցկացրեց՝ օգնելով Սրբերին ուխտեր կապել տաճարում։
Սրբեր, 1․583
Այժմ, երբ Սրբերն ուխտեր էին կապել Տիրոջ հետ, ժամանակն էր լքել Նավուն։ Բրիգամը գիտեր, որ Տերը տեղ էր պատրաստել նրանց համար։ Նա դա տեսիլքի մեջ էր տեսել։ Նրանք սկսեցին իրենց ճանապարհորդությունը։ Եղանակը ցուրտ էր, իսկ գետինը՝ ցեխոտ։ Մարդիկ հիվանդացան։ Նրանց ուտելիքն արդեն վերջանում էր։
Սրբեր, 2․16-18, 20-21
Սրբերը երկար ճանապարհ ունեին անցնելու։ Բրիգամը զարմանում էր, թե ինչպես կարող էին նրանք այդքան երկար ու դժվարին ճանապարհ անցնել։ Նա աղոթեց Աստծո օգնության համար։
Սրբեր, 2․46
Տերը Բրիգամին հայտնություն տվեց։ Նա Բրիգամին սովորեցրեց, թե ինչպես առաջնորդել Սրբերին։ Նա ասաց, որ նրանք պետք է օգնեն միմյանց աղքատների մասին հոգ տանելու հարցում։
Վարդապետություն և Ուխտեր 136․1-8
Տերն ասաց, որ Սրբերը պետք է հիշեն Իր հետ կապած ուխտերը։ Եթե նրանք դա անեին, Նա կօրհներ և կօգներ նրանց իրենց ճամփորդության ընթացքում։
Վարդապետություն և Ուխտեր 136․4, 11, 42, Սրբեր, 2․47
Ճանապարհը դեռ շատ դժվար էր։ Ոմանք մահացան։ Սակայն իրենց տաճարային ուխտերի շնորհիվ Սրբերը գիտեին, որ կրկին կտեսնեն իրենց ընտանիքի անդամներին։
Մի քանի ամիս անց առաջին Սրբերը ժամանեցին Սոլթ Լեյքի հովիտ 1847 թվականին։ Երբ Բրիգամ Յանգը տեսավ հովիտը, նա ասաց. «Սա ճիշտ վայրն է»։ Դա նույն վայրն էր, որը նա տեսել էր տեսիլքում։ Սա այն վայրն էր, որտեղ Սրբերն ապահով կլինեին։ Այստեղ նրանք կարող էին երկրպագել Տիրոջը և կատարել Նրա գործը խաղաղ պայմաններում։
Սրբեր, 2․17, 64-67
Տարիների ընթացքում ավելի ու ավելի շատ Սրբեր ժամանեցին։ Նրանք կառուցեցին ավելի շատ տաճարներ, որտեղ մարդիկ կարող էին ուխտեր կապել Տիրոջ հետ։ Նրանք միսիոներներ ուղարկեցին ամբողջ աշխարհով՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզելու համար։ Փրկչի Եկեղեցին շարունակեց աճել՝ օրհնելով Երկնային Հոր զավակներին ամենուրեք։