Սուրբ գրությունների պատմություններ
Նայթերը և ուրիշներ հավաքվում են Սիոնում


«Նայթերը և ուրիշներ հավաքվում են Սիոնում», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

«Նայթերը և ուրիշներ հավաքվում են Սիոնում», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

Դեկտեմբեր 1830 - օգոստոս 1831

Նայթերը և ուրիշներ հավաքվում են Սիոնում

Հնազանդվել Տիրոջ կանչին

Փոլի և Ջոզեֆ Նայթերը Սրբերի հետ տեղափոխվում են Օհայո:

Փոլի և Ջոզեֆ Նայթերը ապրում էին Նյու Յորքում, իրենց ընտանիքի հետ։ Նրանք մարգարե Ջոզեֆին լավ ճանաչում էին։ Ավետարանը սովորելուց հետո նրանք ընտրեցին միանալ եկեղեցուն: Երբ Տերը խնդրեց Սրբերին տեղափոխվել Օհայո, Նայթերը հնազանդվեցին։

Վարդապետություն և Ուխտեր 37, Սրբեր, 1․33, 94, 109-110,

Լեման Քոփլին ողջունում է Սրբերին Օհայոյում։

Նայթերն ուրախ էին, երբ ժամանեցին Օհայո։ Լեման Քոփլին՝ Եկեղեցու մի անդամ, ասաց, որ Սրբերից մի քանիսը կարող են իր հողամասում ապրել։ Այնտեղ բավականաչափ տեղ կար հատիկ աճեցնելու և տներ կառուցելու համար։ Ջոզեֆ Նայթն ու իր որդիները ջանասիրաբար աշխատեցին, որպեսզի հողը պատրաստեին ցանքի համար։

Սրբեր, 1․126-27

Սրբերը հեռանում են Լեման Քոփլիի հողամասից։

Բայց մի օր Լեման Քոփլին միտքը փոխեց իր հողամասի վերաբերյալ։ Նա չէր ուզում, որ Սրբերն այլևս այնտեղ ապրեին։ Նա Նայթերին և մյուսներին ասաց, որ հեռանան։

Սրբեր, 1․127

Սրբերը հարցնում են Ջոզեֆ Սմիթին, թե ինչ պետք է անեն։

Սրբերն անհանգստացած էին։ Այժմ նրանք ապրելու տեղ չունեին։ Նրանք Մարգարե Ջոզեֆին հարցրեցին, թե ինչ պետք է անեն։

Վարդապետություն և Ուխտեր 54, Սրբեր, 1․127

Ջոզեֆը Սրբերին ասում է Միսսուրի գնալ, որպեսզի Սիոնը կառուցեն։

Տերն ասաց, որ այս Սրբերը պետք է գնան Միսսուրի և Սիոնը կառուցեն։ Սիոնը կլինի մի քաղաք, որտեղ Տիրոջ ժողովուրդը կարող է հավաքվել։ Սիոնում նրանք տաճար կկառուցեին, որտեղ Աստծո հետ ուխտեր կամ խոստումներ կկապեին։ Նա կօրհներ նրանց, եթե նրանք պահեին այս ուխտերը։ Նայթերը ոգևորված էին գնալու համար։

Վարդապետություն և Ուխտեր 29․1–8, 42․30-36, 45․59-66, 54․6-9, 57․1-2, Սրբեր, 1․128

Փոլիի ընտանիքը հոգ է տանում նրա՝ Փոլիի մասին դեպի Միսսուրի ճանապարհին։

Մինչ Նայթերը Միսսուրի էին ճամփորդում, Փոլին շատ հիվանդացավ։ Նրա ամուսինը՝ Ջոզեֆը, և որդիները անհանգստացած էին, որ նա շատ երկար չէր ապրի։ Բայց Փոլին իր ընտանիքին ասաց, որ ուզում է Սիոնում լինել մինչև մահանալը։ Ամեն ինչից շատ նա դա էր ցանկանում։

Սրբեր, 1․128

Նայթերը ժամանեցին Միսսուրի։

Երկար ճամփորդությունից հետո Նայթերը ժամանեցին Միսսուրի։ Փոլին շատ երախտապարտ էր Տիրոջը, որ ապրեց տեսնելու այն։ Նայթերի կարծիքով այդ երկիրը գեղեցիկ էր։ Նրանք հավատք ունեին, որ կարող էին պահել Տիրոջ պատվիրանները, որպեսզի այդտեղ Սիոն կառուցեն։

Սրբեր, 1․132

Սրբերը մի քար են տեղադրում՝ նշելու, թե որտեղ կլինի նոր տաճարը։

Սրբերը հատուկ աղոթք են ասում և երկիրն անվանում Սիոն, որտեղ Տիրոջ ժողովուրդը կգա։ Մարգարե Ջոզեֆը մի քար է տեղադրում՝ նշելու, թե որտեղ կլինի տաճարի անկյունը։ Մի քանի օր անց Փոլին մահացավ։ Տերը խոստացավ, որ այն Սրբերը, ովքեր եկան Սիոն և մահացան, կհանգստանան երկնքում։

Վարդապետություն և Ուխտեր 59․1-2, Սրբեր, 1․132-33