Սուրբ գրությունների պատմություններ
Մարչինսների ընտանիքը


«Մարչինսների ընտանիքը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

«Մարչինսների ընտանիքը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

Ապրիլ 1972 - նոյեմբեր 1978

Մարչինսների ընտանիքը

Սպասելով Տիրոջ օրհնություններին

Էլվեսիո Մարչինսը աշխատանքից տուն է վերադառնում մեքենայով։

Էլվեսիո Մարչինսը աշխատանքից տուն էր գնում Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում: Փողոցն այնքան լի էր մեքենաներով, որ դրանցից ոչ մեկը չէր կարողանում շարժվել։ Էլվեսիոն մտածում էր իր կյանքի մասին։ Նա լավ աշխատանք ուներ։ Նա սիրում էր իր կնոջը՝ Րուդային, և երկու երեխաներին՝ Մարկուսին ու Մարիսային։ Բայց նա զգում էր, որ ինչ-որ բան պակասում է։

Սրբեր, 4․229-30

Էլվեսիոն ծնկի իջած աղոթելիս։

Էլվեսիոն դուրս եկավ մեքենայից և սկսեց աղոթել։ «Աստված իմ,- ասաց նա,- գիտեմ, որ դու այնտեղ ես ինչ-որ տեղ, բայց չգիտեմ՝ որտեղ»։ Նա ասաց Երկնային Հորը, որ իր ընտանիքն ինչ-որ բան էր փնտրում, և նրանք Նրա օգնության կարիքն ունեին։ Ապա Էլվեսիոն վերադարձավ իր մեքենան և տուն գնաց։

Սրբեր, 4․230

Մարչինսները ողջունում են Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներին:

Ավելի ուշ Տերը միսիոներներ ուղարկեց Միացյալ Նահանգներից։ Նրանք այցելեցին Մարչինսների ընտանիքին։ Էլվեսիոն նկատեց, որ նրանք խաղաղ ոգի են բերել իր տուն։ Նա գիտեր, որ այդ ժամանակ Միացյալ Նահանգներում մուգ մաշկ ունեցող մարդկանց հաճախ լավ չէին վերաբերվում։ Նա հարցրեց. «Ինչպե՞ս է ձեր կրոնը վերաբերվում սևամորթներին»։

Սրբեր, 4․230-31

Միսիոներները Մարչինսներին բացատրում են տաճարի և քահանայության սահմանափակումները։

Միսիոներները բացատրեցին, որ Աստծո բոլոր զավակները կարող են մկրտվել։ Սակայն այդ ժամանակ Աֆրիկացի նախնիներ ունեցող սևամորթները չէին կարող քահանայություն կրել կամ ստանալ տաճարային օրհնությունների մեծ մասը։ Էլվեսիոն և Րուդան շատ հարցեր ունեին։ Միսիոներները լավագույն կերպով պատասխանեցին այդ հարցերին։

Սրբեր, 4․231

Եկեղեցու նախագահ Դեյվիդ Օ. ՄակՔեյը ծնկի իջած աղոթելիս։

Տարիներ շարունակ մարգարեներն աղոթել են իմանալու համար, թե երբ կարող են քահանայության և տաճարային օրհնություններ տրվել բոլոր մարդկանց։

Սրբեր, 4․71

Մարչինսները ողջունում են մարդկանց Եկեղեցու ժողովի ժամանակ։

էլվեսիոն և Րուդան որոշեցին փորձել եկեղեցի գնալ։ Այնտեղի Սրբերը շատ սիրալիր և բարի էին։ Մարչինսների ընտանիքին դուր էր գալիս եկեղեցում սովորածը։

Սրբեր, 4․231-32

Մարչինսների ընտանիքը որոշում է մկրտվել։

Մի օր եկեղեցուց տուն վերադառնալիս Մարկուսն իր ընտանիքին ասաց, որ նկատել է, որ նրանք ավելի երջանիկ են։ «Ես գիտեմ դրա պատճառը»,- ասաց նա: «Հիսուս Քրիստոսի ավետարանը»։ Ընտանիքի մնացած անդամները գիտեին, որ Մարկուսը ճիշտ էր։ Նրանք որոշեցին մկրտվել և հաստատվել։

Սրբեր, 4․232

Էլվեսիոն և Րուդան այցելում են Սան Պաուլոյի (Բրազիլիա) տաճարը:

Տարիներ անց Բրազիլիայի Սրբերը զբաղված էին տաճար կառուցելով։ Մարչինսների ընտանիքը միաժամանակ ուրախ էր և տխուր։ Նրանք չէին կարողանա մտնել տաճար դրա նվիրագործումից հետո։ «Մի անհանգստացիր»,- ասաց Էլվեսիոն Րուդային: «Տերն ամեն ինչ գիտի»։

Սրբեր, 4․293-94

Մարչինսները զրուցում են ընկերոջ հետ։

Հավատարիմ մնալը հեշտ չէր։ Մարդիկ ծաղրում էին Մարչինսների ընտանիքին։ Նույնիսկ նրանց ընկերները չէին կարողանում հասկանալ, թե ինչու էին նրանք մնում Եկեղեցում։ Բայց Էլվեսիոն և նրա ընտանիքը գիտեին, որ դա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին էր։

Սրբեր, 4․251-52

Րուդան Էլվեսիոյի հետ խոսում է տաճարի կառուցման ավարտի և քահանայության սահմանափակումների մասին:

Մի օր, երբ Էլվեսիոն աշխատանքից տուն վերադարձավ, Րուդան ասաց. «Ես նորություններ ունեմ, հրաշալի նորություններ»։ Շատ ծոմապահությունից և աղոթքից հետո մարգարեն՝ նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը, հայտնություն է ստացել։ Աստված նրան ասաց, որ յուրաքանչյուր ոք, անկախ մաշկի գույնից, կարող է ունենալ քահանայության և տաճարի բոլոր օրհնությունները։

Պաշտոնական հայտարարություն 2, Սրբեր, 4․318–19

Մարչինսների ընտանիքը տաճարում երկրպագում է։

Մարչինսների ընտանիքը և շատ ուրիշներ այնքան երկար էին սպասել։ Այժմ սպասումն ավարտվեց։ Էլվեսիոն և Մարկուսը ստացան քահանայություն։ Էլվեսիոն, Րուդան և նրանց երեխաները կնքվեցին որպես ընտանիք տաճարում։ Նրանք այժմ կարող էին ստանալ ավետարանի բոլոր օրհնությունները։

Սրբեր, 4․319-21