Սուրբ գրությունների պատմություններ
Ջեյն Մանինգն ուղևորվում է Նավու


«Ջեյն Մանինգն ուղևորվում է Նավու», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

«Ջեյն Մանինգն ուղևորվում է Նավու», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

1841 - 1843

Ջեյն Մանինգն ուղևորվում է Նավու

Քայլելով Տիրոջ հանդեպ հավատքով

Ջեյն Մանինգը մկրտվում է։

Ջեյն Մանինգն ու իր ընտանիքն ապրում էին մի վայրում, որտեղ ոմանք չէին սիրում նրանց ու վատ էին վերաբերվում՝ նրանց մաշկի գույնի պատճառով։ Մի օր Ջեյնը լսեց ուսուցանող միսիոների։ Նա իմացավ, որ նրա ուղերձը ճշմարիտ է։ Նա մկրտվեց հենց հաջորդ կիրակի օրը։

Սրբեր, 1․500-501

Ջեյնն ու իր ընտանիքը սկսում են դեպի Նավու իրենց ճամփորդությունը։

Ջեյնի ընտանիքը նույնպես միացավ Եկեղեցուն։ Տերը ցանկանում էր, որ Սրբերը միասին հավաքվեին Նավուում։ Ջեյնը սիրում էր Տիրոջը։ Նա և իր ընտանիքը ցանկանում էին, որ լինեին մյուս Սրբերի հետ։ Հետևաբար նրանք սկսեցին դեպի Նավու իրենց ճամփորդությունը։

Վարդապետություն և Ուխտեր 124․25, Սրբեր, 1․501

Ջեյնին և նրա ընտանիքին մերժում են ճանապարհորդել նավակով:

Իրենց ճամփորդության մի մասը նրանք նավակով ճամփորդեցին։ Նավակում գտնվող շատերը կարող էին ճամփորդության համար վերջում վճարել։ Բայց որոշ մարդիկ Ջեյնի ընտանիքին ասացին, որ նրանք պետք է սկզբում վճարեն։ Նրանք բավական գումար չունեին։ Այդ մարդիկ ստիպեցին նրանց դուրս գալ նավակից և առանց նրանց հեռացան։

Սրբեր, 1․501

Ջեյնն ու իր ընտանիքը քայլում են դեպի Նավու։

Ջեյնի ընտանիքը դեռ պետք է քայլեր 800 մղոն կամ 1300 կիլոմետր։ Նրանք առանց կամուրջի պետք է հատեին խորը առու։ Նրանք պետք է դրսում քնեին։ Հաճախ եղանակը շատ ցուրտ էր։ Բայց Ջեյնի ընտանիքը որոշել էր հասնել Նավու։ Քայլելիս նրանք իրենց ուրախացնում էին երգելով:

Սրբեր, 1․501, 505-6

Ջեյնը հոգ է տանում ընտանիքի անդամի մասին։

Ջեյնն ու իր ընտանիքը քայլեցին և քայլեցին, մինչև կոշիկները մաշվեցին և ոտքերը վնասվեցին։ Բայց, երբ նրանք աղոթեցին Աստծուն օգնության համար, Նա նրանց ոտքերը բժշկեց։

Սրբեր, 1․505

Ջեյնն ու իր ընտանիքը օգնում են հիվանդ երեխայի։

Նրանք օգնում էին իրենց ճանապարհին հանդիպած մարդկանց։ Իրենց հավատքի շնորհիվ նրանք նույնիսկ օգնեցին բժշկել հիվանդ երեխայի։

Սրբեր, 1․505-6

Էմման և Ջոզեֆը Ջեյնին իրենց տուն են ընդունում։

Վերջապես Ջեյնն ու իր ընտանիքը հասան Նավու։ Նրանք հոգնած էին և մնալու տեղի կարիք ունեին։ Եվ նրանք գնացին Էմմայի և Ջոզեֆի տուն։ Երբ Ջոզեֆը լսեց, թե ինչերի միջով են անցել, նա նրանց ասաց․ «Աստված օրհի ձեզ։ Այժմ դուք ընկերների հետ եք»: Ջոզեֆն ու Էմման հրավիրեցին Ջեյնին, որ իրենց հետ ապրի։

Սրբեր, 1․506