«Փարլիի միսիան Կանադայում», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Փարլիի միսիան Կանադայում», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Ապրիլ - հունիս 1836
Փարլիի միսիան Կանադայում
Հավատք ցուցաբերել Տիրոջ խոստումների հանդեպ
Կիրթլենդի տաճարի նվիրագործումից անմիջապես հետո Եկեղեցու շատ ղեկավարներ գնացին միսիաներ՝ ավետարանը քարոզելու համար։
Վարդապետություն և Ուխտեր 88․81, 109․22-23, 112․28-29, Սրբեր, 1․249
Փարլի Պրատը սիրում էր ավետարանով կիսվել։ Բայց նա մտածեց, որ տանը մնա, որովհետև Թանկֆուլ անունով իր կինը հիվանդ էր։ Նաև նրանք շատ գումար չունեին։
Սրբեր, 1․249
Հեբեր Քիմբալը, ով Փարլիի ընկերն ու առաքյալներից մեկն էր, եկավ նրանց այցի։ Նա Փարլիին օրհնություն տվեց և ասաց, որ Փարլին պետք է Կանադայում քարոզի ավետարանը։ Օրհնության մեջ Հեբերը խոստացավ, որ Թանկֆուլը ավելի լավ կլինի։ Նա խոստացավ, որ Թանկֆուլը որդի կունենա և Տերը Փարլիին կօգնի ձեռք բերել այն գումարը, որի կարիքը Փարլին ուներ։
Սրբեր, 1․249-50
Թանկֆուլն ու Փարլին 10 տարի է, ինչ ամուսնացել են։ Նրանք երեխաներ չունեին։ Բայց նրանք հավատք ունեին Տիրոջ խոստումների հանդեպ։ Թեկուզ դժվար կլիներ Թանկֆուլից այդքան հեռու լինել Կանադայում, սակայն Փարլին մեկնեց, որպեսզի ավետարանով կիսվեր։
Սրբեր, 1․250
Կանադայում, Փարլին վայրեր էր փնտրում, որտեղ կկարողանար ուսուցանել մարդկանց։ Նա հարցրեց, թե արդյոք կարող էր ուսուցանել եկեղեցիներում և այլ շենքերում։ Բոլորն ասացին՝ «Ոչ»։
Սրբեր, 1․252-53
Փարլին հանդիպեց Ջոն և Լեոնորա Թեյլորներին։ Նրանք սիրում էին Հիսուս Քրիստոսին և Աստվածաշունչը։ Ջոնը Փարլիին հարցրեց, թե արդյոք այն, ինչ Փարլին ուսուցանում էր տարբերվում էր Աստվածաշնչից։
Սրբեր, 1․252-53
Փարլին ասաց, որ նա ուսուցանում է Հիսուսի, մարգարեների, մկրտության և Սուրբ Հոգու մասին։ Այդ բոլորը կային Աստվածաշնչում։ Ջոնը հարցրեց․ «Ի՞նչ կասես Ջոզեֆ Սմիթի և Մորմոնի Գրքի մասին»։ Փարլին Ջոնին ասաց, որ ինքը գիտեր, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, ճիշտ ինչպես Աստվածաշունչը, և որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարե էր։
Սրբեր, 1․253
Ջոնը հավատաց Փարլիի խոսքերին։ Նա կարդաց Մորմոնի Գիրքը և իմացավ, որ այն ճշմարիտ է։ Ջոնը և Լեոնորան հրավիրեցին իրենց ընկերներ Ջոզեֆ, Մերսի և Մերի Ֆիլդինգներին և այլոց, որ գան և լսեն Փարլիի ուսուցումը։ Շատերը մկրտվեցին և միացան Եկեղեցուն։
Սրբեր, 1․254-55
Փարլին ուրախ էր, բայց նա ցանկանում էր վերադառնալ տուն, Թանկֆուլի մոտ՝ Կիրթլենդ։ Նա Կանադայում իր ընկերներին մնաք բարով մաղթեց։ Նրանց հետ ձեռքսեղմելիս՝ ընկերները նրան գումար տվեցին, որպես օգնություն, որ հոգ տանի իր ընտանիքի մասին։
Սրբեր, 1․255-56
Երբ Փարլին տուն վերադարձավ, տեսավ, որ Թանկֆուլը շատ ավելի լավ է զգում իրեն։ Փարլին Մորմոնի Գրքի ավելի շատ օրինակներ վերցրեց և վերադարձավ Կանադա, որպեսզի շարունակեր կիսվել ավետարանով։ Այս անգամ Թանկֆուլը նրա հետ գնաց։
Սրբեր, 1․256
Շուտով Թանկֆուլն ու Փարլին պարզեցին, որ երեխա են ունենալու։ Նրանք հիշեցին օրհնությունը, որը Հեբերը Փարլիին տվել էր։ Նրանք զգացին, որ բոլոր խոստումները, որոնք Տերն այդ օրհության մեջ տվել էր, իրագործվում էին։
Սրբեր, 1․256