«Էլայջա Էյբլ», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Էլայջա Էյբլ», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
1838
Էլայջա Էյբլ
Հավատքի և քաջության միսիա
Տերը Էլայջա Էյբլ անունով մի մարդու կանչում է՝ լինելու միսիոներ։ Էլայջան Յունիս և Չառլզ Ֆրանկլիններին ուսուցանեց Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին։ Նա պատմեց նրանց Մորմոնի Գրքի և Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին։ Յունիսը և Չառլզը հավատացին նրա ուսուցմանը և ցանկացան միանալ Եկեղեցուն։ Էլայջան մկրտեց նրանց։
Սրբեր, 1․316
Էլայջան գնաց մեկ այլ քաղաք, որպեսզի ավետարանով կիսվի։ Ամիսներ անց մի գիշեր, իր ընկեր Յունիսի մասին նա երազ է տեսնում։ Երազում Յունիսն այլևս վստահ չէր, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է կամ Ջոզեֆ Սմիթը մարգարե է։ Երբ Էլայջան արթնացավ, միանգամից գնաց Յունիսին տեսակցության։
Վարդապետություն և Ուխտեր 75․27, Սրբեր, 1․315-16
Նա զարմացավ, երբ Էլայջային իր դռան մոտ տեսավ։ Էլայջայի երազը ճիշտ էր․ Յունիսն այլևս չէր հավատում Մորմոնի Գրքին կամ Ջոզեֆ Սմիթին։
Սրբեր, 1․317
Էլայջան խնդրեց Յունիսին գալ դպրոց ու լսել իր քարոզը։ Էլայջայի խոսքերը լսելով՝ Յունիսը կրկին զգաց Սուրբ Հոգին։ Նա իմացավ, որ ավետարանը ճշմարիտ է։
Սրբեր, 1․317
Էլայջան Յունիսին խոստացավ, որ երկու շաբաթից կվերադառնա, որպեսզի նորից քարոզի։ Բայց քաղաքում ոմանք չէին ցանկանում, որ նա վերադառնար։ Էլայջայի հեռանալուց հետո նրանք սկսեցին բոլորին պատմել, իբրև Էլայջան մարդկանց է սպանել։ Նրանք պարգևատրում խոստացան բոլոր նրանց, ովքեր կգտնեին նրան։
Սրբեր, 1․318
Յունիսը գիտեր, որ մարդիկ ստում էին Էլայջայի վերաբերյալ։ Նա ոչ ոքի չէր սպանել։ Նա լավ մարդ ու Աստծո ծառա էր։ Յունիսը գիտեր, որ նրանց ստերը Էլայջային չէին կանգնեցի, որ գար իրենց քաղաք ու քարոզեր։ Յունիսը մարդկանց ասաց, որ Էլայջան կվերադառնա։ «Աստված նրան կպաշտպանի»,- ասաց նա։
Սրբեր, 1․318
Էլայջան վերադարձավ։ Նա եկավ այն նույն դպրոցը, որտեղ նախկինում քարոզել էր։ Դպրոցը լիքն էր մարդկանցով, ովքեր ցանկանում էին, որ նա ձերբակալվի։ Էլայջան կանգնեց ամբոխի առջև։ Նա ասաց, որ եթե նրանք ցանկանում են ձերբակալել նրան, ապա պետք է այդ անեն այժմ, քանի դեռ ինքը չի սկսել ուսուցանել։ Եթե ոչ, ապա նրանք պետք է թույլ տան, որ նա ուսուցանի։
Սրբեր, 1․318
Ոչ ոք չշարժվեց։ Էլայջան սպասեց, բայց ամբոխը լուռ նստած էր։ Էլայջան մի օրհներգ երգեց, աղոթեց, և ուսուցանեց Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Աստծո զորությունն իր հետ էր։ Ուսուցումն ավարտելուց հետո Էլայջան զրուցեց իր ընկերներ Յունիսի և Չառլզի հետ և խաղաղությամբ շարունակեց իր միսիան։
Սրբեր, 1․319