«Դեսիդերիայի երազը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Դեսիդերիայի երազը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
1880 - 1886
Դեսիդերիայի երազը
Առաջնորդվելով Տիրոջ կողմից Մեքսիկայում
Դեսիդերիա Խանյեսն ապրում էր Մեքսիկայի Նոպալա քաղաքում: Մի գիշեր Դեսիդերիան երազ տեսավ Մեխիկո քաղաքում տպագրվող մի փոքրիկ գրքի մասին։ Այն կոչվում էր Voz de amonestación կամ Զգուշացնող ձայն։ Երբ Դեսիդերիան արթնացավ, նա հասկացավ, որ պետք է գտնի այդ գիրքը։
Սրբեր, 2․477
Բայց Մեխիկոն շատ հեռու էր, իսկ Դեսիդերիան չափազանց ծեր էր այդքան երկար ճամփորդություն կատարելու համար։ Նա զգաց, որ Տերը ցանկանում էր, որ ինքը գտնի այդ գիրքը։ Այսպիսով, նա իր որդուն՝ Խոսեին, պատմեց երազի մասին։ Նա նույնպես կարծում էր, որ գիրքը կարևոր է։ Նա ասաց մորը, որ կգտնի այն նրա համար։
Սրբեր, 2․478
Երբ Խոսեն ժամանեց Մեխիկո, փողոցները մարդաշատ էին, աղմկոտ և լի մարդկանցով։ Ինչպե՞ս կարող էր նա գտնել գիրքն այդքան մարդաշատ վայրում։
Սրբեր, 2․478
Մի քանի օր անց Խոսենհանդիպեց Ջեյմս Ստյուարտ անունով միսիոներին։ Ջեյմսն ասաց, որ աշխատում էր Voz de amonestación անունով գրքի տպագրության վրա:
Սրբեր, 2․478
Խոսեն այնքան ոգևորված էր: Նա Ջեյմսին պատմեց մոր երազի մասին։ Ջեյմսը բացատրեց, որ միսիոներները կօգտագործեն Voz de amonestación գիրքը՝ մարդկանց Հիսուս Քրիստոսի և նոր սուրբ գրության՝ Մորմոնի Գրքի մասին սովորեցնելու համար։
Սրբեր, 2․478
Voz de amonestación գիրքը դեռ պատրաստ չէր, և Մորմոնի Գիրքը չէր թարգմանվել իսպաներեն։ Սակայն Ջեյմսը Խոսեին տվեց այլ գրքեր և թերթեր, որոնք կօգնեին նրան և նրա մորը սովորել Հիսուս Քրիստոսի, Մորմոնի Գրքի և վերականգնված Եկեղեցու մասին։
Վարդապետություն և Ուխտեր 90․11, Սրբեր, 2․478-79
Խոսեն շտապեց տուն՝ մոր մոտ։ Նրանք միասին ուսումնասիրեցին ավետարանը և գիտեին, որ այն ճշմարիտ է։ Դեսիդերիան խնդրեց միսիոներներին գալ և մկրտել իրեն։
Սրբեր, 2․479
Դեսիդերիան Մեքսիկայում մկրտված առաջին կանանցից մեկն էր։ Խոսեն և նրա դուստրը նույնպես մկրտվեցին։
Սրբեր, 2․479
Երբ Voz de amonestación գիրքը հասանելի դարձավ, Խոսեն 10 օրինակ վերցրեց մոր համար, որպեսզի նա կիսվի Նոպալայի բնակիչների հետ։ Տարիներ անց, երբ Մորմոնի Գիրքը վերջապես տպագրվեց իսպաներենով, Դեսիդերիան առաջին մարդն էր Մեքսիկայում, որը ստացավ դրա օրինակը։ Նա գիտեր, որ Տերն առաջնորդել էր իրեն դեպի Իր վերականգնված Եկեղեցին։
Վարդապետություն և Ուխտեր 88․81, Սրբեր, 2․479