«Իմաստության Խոսքը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Իմաստության Խոսքը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Փետրվար 1833
Իմաստության Խոսքը
Առողջության համար Տիրոջ օրենքը
Ջոզեֆ Սմիթը Եկեղեցու մի քանի տղամարդկանց հրավիրեց՝ հանդիպելու իրեն Նյուել և Էն Ուիթնիների խանութի վերնահարկում։ Այնտեղ նրանք սովորեցին ավետարանը և այլ թեմաներ, և խմբով աղոթեցին։ Նրանք այդ ժողովներն անվանեցին Մարգարեների դպրոց։
Վարդապետություն և Ուխտեր 88․117-137, Սրբեր, 1․166
Դասերի ընթացքում տղամարդկանցից շատերը ծխամորճ էին ծխել և ծխախոտ ծամել։ Ծուխը օդում ամպ էր գոյացրել, և ծխախոտը կեղտոտել էր հատակը։ Ժողովներից հետո Էմմա Սմիթը բարձրանում էր վեր՝ մաքրելու սենյակը։ Այն շատ կեղտոտ էր։
Սրբեր, 1․167
Էմման քերում էր ու քերում հատակը, բայց ծխախոտի հետքերը չէին մաքրվում։ Այդ կեղտոտվածության մասին Նա ասաց Ջոզեֆին։
Սրբեր, 1․167
Ջոզեֆը լսեց Էմմային։ Նրան լսելով Ջոզեֆին հետաքրքրեց, թե Տերն ինչ կարծիքի է ծխախոտի վերաբերյալ։
Սրբեր, 1․167
Այսպիսով, ծխախոտի վերաբերյալ Ջոզեֆը հարցրեց Տիրոջը։ Տերը Ջոզեֆին ասաց, որ նա Իմաստնության խոսք ուներ Սրբերի համար։
Վարդապետություն և Ուխտեր 89․1-9, Սրբեր, 1․167
Տերն ասաց, որ Սրբերը չպետք է ծխեն, օգտագործեն ծխախոտ, կամ խմեն ալկոհոլ կամ «տաք ըմպելիքներ», որը նշանակում է սուրճ և թեյ։
Վարդապետություն և Ուխտեր 89․1-9, Սրբեր, 1․167
Տերը Սրբերին նաև ուսուցանեց, որ հատիկն ու միրգը լավ են ուտելու համար։ Նա նաև ասաց, որ երբեմն նրանց կարելի է միս ուտել։
Վարդապետություն և Ուխտեր 89․10-17, Սրբեր, 1․168
Տերը Ջոզեֆին ասաց, որ Սրբերը, ովքեր ընտրում են հնազանդվել Իր Իմաստության Խոսքին, պաշտպանված կլինեն։ Տերը խոստացավ օրհնել նրանց առողջությամբ, գիտելիքով և ուժով։ Մարգարեների դպրոցում Ջոզեֆը տղամարդկանց պատմեց Տիրոջ Իմաստության Խոսքի մասին։
Վարդապետություն և Ուխտեր 89․18-21, Սրբեր, 1․168
Սենյակում գտնվող տղամարդիկ իրենց ծխախոտն ու ծխամորճերը կրակը նետեցին՝ ցույց տալու համար, որ ցանկանում են հնազանդվել Տիրոջ Իմաստության Խոսքին։
Սրբեր, 1․168