«Հայտնություն Էմմայի համար», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Հայտնություն Էմմայի համար», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Հուլիս 1830
Հայտնություն Էմմայի համար
Ընտրված է Տիրոջ կողմից՝ Իր գործն անելու համար
Էմմայի և Ջոզեֆի կյանքը շատ արագ էր փոխվում: Տերն ասաց Ջոզեֆին, որ նա պետք է դադարի կենտրոնանալ հողագործության վրա: Փոխարենը, Ջոզեֆը պետք է իր ժամանակը ծախսի մարդկանց Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանելու և Տիրոջ Եկեղեցու աճին օգնելու համար:
Վարդապետություն և Ուխտեր 24․7–9, Սրբեր, 1․96
Էմման շատ հարցեր ուներ այս փոփոխության վերաբերյալ։ Նա չգիտեր, թե ինքն ինչ պետք է աներ, մինչ Ջոզեֆը ծառայում էր Տիրոջը: Արդյո՞ք ինքը նույնպես կօգներ Տիրոջը և Նրա եկեղեցուն:
Սրբեր, 1․96
Տերը խոսեց Էմմայի հետ Ջոզեֆին տրված հայտնության միջոցով: Նա անվանեց նրան «Էմմա Սմիթ, իմ դուստր»: Նա ասաց Էմմային, որ ընտրել է նրան և կանչել է Իր աշխատանքը կատարելու: Նա յուրահատուկ կին էր, և Աստված մեծ գործեր էր նախատեսում նրա համար։
Վարդապետություն և Ուխտեր 25․1-3
Տերը խնդրեց Էմմային ճանապարհորդել Ջոզեֆի հետ: Տերն ասաց, որ Էմման կբացատրի սուրբ գրությունները և կուսուցանի Եկեղեցու անդամներին: Նա պատգամեց Էմմային, որ իր կյանքում առաջին տեղում դնի Տիրոջը և պահի իր ուխտերը: Նա խոստացավ Էմմային, որ նա կունենա Իր Հոգին: Նա ցանկանում էր, որ Էմման սովորի, աճի և ստանա Իր օրհնությունները:
Վարդապետություն և Ուխտեր 25․2, 6-10,15
Տերը նաև ասաց Էմմային, որ Նա սիրում է լսել, թե ինչպես են երգում Իր երեխաները: Նա ասաց, որ Իր սրբերի երգերը նման են Իրեն ուղղված աղոթքի: Նա խնդրեց Էմմային ստեղծել օրհներգերի գիրք, որից սրբերը կարող էին միասին երգել: Էմման շատ գեղեցիկ երգեր գտավ Տիրոջ և Նրա ավետարանի մասին և դրանցով ստեղծեց օրհներգերի մի գիրք:
Վարդապետություն և Ուխտեր 25․11–12, Սրբեր, 1․221–22
Էմմայի և Ջոզեֆի կյանքը շարունակեց փոխվել, բայց Էմման գիտեր, որ Տերը սիրում է իրեն և նպատակ ունի իր համար: Նա ծառայում էր Տիրոջը և իր շրջապատի մարդկանց: Նա օգնեց Հիսուսի Եկեղեցուն աճել:
Վարդապետություն և Ուխտեր 25․13–15, Սրբեր, 1․221–23