«Փարլին ներում է խնդրում», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Փարլին ներում է խնդրում», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Հունվար - հուլիս 1837
Փարլին ներում է խնդրում
Ընկերոջ վկայությունը իր հավատքն է կառուցում
Երբ ժամանակն էր, որ Թանքֆուլ և Փարլի Պրատներն ունենային իրենց երեխային, նրանք տուն եկան Կանադայում իրենց միսիայից։ Նրանք առողջ տղա երեխա էին ունեցել, ճիշտ ինչպես Տերը խոստացել էր նրանց։
Սրբեր, 1․270
Ցավոք, երեխայի ծնունդից մի քանի ժամ անց Թանքֆուլը մահացավ։ Փարլին գիտեր, որ առանց կնոջ չի կարողանա հոգ տանել երեխայի մասին։ Նա Կիրթլենդում մի կնոջ խնդրեց հոգ տանել երեխայի մասին, մինչ ինքը կվերադառնար Կանադա, որպեսզի ավարտեր իր միսիան։
Սրբեր, 1․270
Ջոզեֆ Սմիթը բանկ բացեց Կիրթլենդում, որպեսզի գումար ստեղծի Աստծո աշխատանքի համար։ Նա մարդկանց խնդրեց, որ բանկն իրենց գումարներն օգտագործեր, որպեսզի ուրիշները բանկից պարտքով գումար վերցնեին։ Բայց շատ պատճառներով բանկը բավական գումար չունեցավ, և ստիպված էին փակել այն։ Միացյալ Նահանգներում այլ բանկերը ևս ձախողվում էին։
Սրբեր, 1․260-61, 264-68
Սրբերի համար կյանքը դժվարացավ։ Ոմանք կորցրեցին աշխատանքը, և այժմ բավականաչափ գումար չունեին սնունդ կամ հագուստ գնելու համար։ Ոմանք բարկացած էին Ջոզեֆի վրա, նույնիսկ իր մտերիմ ընկերներից մի քանիսը։ Նրանք կարծում էին, որ Ջոզեֆը ճշմարիտ մարգարե չէր, որովհետև բանկը ձախողվեց։
Սրբեր, 1․264-68, 272-275
Մինչ այս ամենը տեղի էր ունենում, Փարլին վերադարձավ իր միսիայից։ Բանկի հետ խնդիրները Փարլիի կյանքը նույնպես բարդացրեցին։ Նա բավականաչափ գումար չէր ունենա՝ վճարելու իր տան համար, և ապրելու տեղ չէր ունենա։
Սրբեր, 1․270-71
Այժմ, Փարլին ևս բարկացած էր Ջոզեֆի վրա։ Նա Ջոզեֆին մի նամակ գրեց։ Նա Ջոզեֆին ասաց, որ դեռ հավատում է Մորմոնի Գրքին։ Բայց նա նաև վատ խոսքեր ասաց Մարգարեի հասցեին։ Նա Ջոզեֆին ասաց, որ առաջին հերթին Ջոզեֆը սխալ էր, որ բանկ բացեց։
Սրբեր, 1․271
Ավելի ուշ, Կանադայից Փարլիի մի քանի ընկերներ եկան Կիրթլենդ։ Փարլին ավետարանն էր սովորեցրել նրանց, և նրանք ուրախ էին՝ նրան կրկին տեսնելու համար։
Սրբեր, 1․279-80
Բայց նրանք նաև անակնկալի էին եկել, որ Փարլին և այդքան շատերը կորցրել էին իրենց հավատքը, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է։
Սրբեր, 1․279-80
Փարլիի ընկերներից մեկը, որ Կանադայից էր եկել, Ջոն Թեյլորն էր։ Երբ Փարլին տեսավ Ջոնին, նրան պատմեց, թե որքան է բարկացած Ջոզեֆ Սմիթի վրա։ Նա Ջոնին ասաց, որ այլևս չհետևի Ջոզեֆին։
Սրբեր, 1․280
Ջոնը հիշեցրեց Փարլիին, որ երբ նրանք Կանադայում էին, Փարլին կիսվել էր իր վկայությամբ, որ Ջոզեֆ Սմիթը ճշմարիտ մարգարե է։ «Այժմ ես նույն վկայությունն ունեմ»-, Ջոնն ասաց։ «Եթե աշխատանքը ճշմարիտ էր վեց ամիս առաջ, ապա այն այսօր էլ ճշմարիտ է։ Եթե այն ժամանակ Ջոզեֆ Սմիթը մարգարե էր, ապա նա հիմա էլ մարգարե է»։
Սրբեր, 1․280
Փարլին գիտեր, որ իր ընկեր Ջոնը ճիշտ էր։ Նա զղջաց Ջոզեֆին գրած իր բարկությամբ լի նամակի համար։ Նա գիտեր, որ Ջոզեֆն իր լավագույնն էր անում՝ Տիրոջ աշխատանքը կատարելու համար։ Բանկի հետ կապված խնդիրները չէին նշանակում, որ Ջոզեֆը Հիսուս Քրիստոսի ճշմարիտ մարգարե չէր։
Սրբեր, 1․283
Փարլին գնաց Ջոզեֆի տուն։ Նա Ջոզեֆին ասաց, որ զղջում է իր ասած վատ խոսքերի համար։ Ջոզեֆը ներեց Փարլիին, աղոթեց նրա համար ու օրհնեց նրան։ Փարլին շատ ավելի միսիաներ ծառայեց, և աշխարհով մեկ մարդկանց պատմեց, որ Ջոզեֆ Սմիթը Տիրոջ մարգարեն է։
Վարդապետություն և Ուխտեր 64․7-11, Սրբեր, 1․283