«Լյուսի Մորլին և նրա ընտանիքը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Լյուսի Մորլին և նրա ընտանիքը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Նոյեմբեր 1830
Լյուսի Մորլին և նրա ընտանիքը
Շատերը հավատում և մկրտվում են
Մի օր 15-ամյա Լյուսի Մորլին օգնում էր իր հարևանուհի Էբիգեյլ Դենիելսին գործվածք հյուսել։ Մինչ նրանք աշխատում էին, դռան թակոց լսվեց։ Դռան մոտ երեք միսիոներներ էին կանգնած: Էբիգեյլը նրանց ներս հրավիրեց։ Նրանք ասացին, որ Հիսուս Քրիստոսն ուղարկել է իրենց՝ կիսվելու ուղերձով:
Սրբեր, 1․102–3
Տղամարդիկ Էբիգեյլին և Լյուսիին ասացին, որ Հիսուսը կանչել էր Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե: Նրանք նաև պատմեցին Մորմոնի Գրքի մասին:
Սրբեր, 1․103
Լյուսին զարմացավ, երբ Էբիգեյլը բարկացավ։ Նա դուրս հրավիրեց միսիոներներին իր տնից:
Սրբեր, 1․103
Լյուսին գիտեր, որ այս միսիոներներն Աստծո ծառաներն էին: Նա ասաց նրանց, որ ճանապարհին այցելեն իր ընտանիքին: «Հայրս ապրում է այստեղից մեկ մղոն հեռավորության վրա»,- ասաց նա: «Գնացեք այնտեղ, և ձեզ կկերակրեն ու հոգ կտանեն»։
Սրբեր, 1․103–4
Լյուսին ճիշտ էր։ Միսիոներները լավ ճաշեցին Մորլիների ընտանեկան ֆերմայում: Լյուսիի ծնողները Սիդնի Ռիգդոնի ընկերներն էին։ Նրանք հավատում էին, որ Հիսուսը ցանկանում էր, որ իրենք ուրիշների հետ կիսվեն իրենց ունեցածով: Նրանք հրավիրեցին միսիոներներին ուսուցանել իրենց և իրենց ընկերներին:
Սրբեր, 1․104
Այդ գիշեր՝ մոտավորապես կեսգիշերին, 17 հոգի մկրտվեցին։ Հաջորդ մի քանի օրվա ընթացքում ևս 50 մարդ եկան Մորլիի ֆերմա՝ լսելու միսիոներներին, և խնդրեցին մկրտվել: Անգամ Լյուսիի ընկերուհի Էբիգեյլ Դենիելսը փոխեց իր կարծիքը միսիոներների մասին: Նա և իր ամուսինը որոշեցին միանալ եկեղեցուն:
Սրբեր, 1․105, Վարդապետություն և Ուխտեր 20․25, 37