«Ջոզեֆ Սմիթի ընտանիքը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Ջոզեֆ Սմիթի ընտանիքը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
1805 - 1817
Ջոզեֆ Սմիթի ընտանիքը
Հավատքի ընտանիք
Ջոզեֆ Սմիթը ծնվել է 1805 թվականի դեկտեմբերի 23-ին ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում: Նրա հոր անունը նույնպես Ջոզեֆ էր։ Նրա մոր անունը Լյուսի էր։ Նա շատ եղբայրներ և քույրեր ուներ։ Ջոզեֆի ընտանիքը զբաղվում էր հողագործությամբ։ Նրանք հավատում էին Աստծուն և սիրում միմյանց։
Երբ Ջոզեֆը փոքր էր, նրա մոտ մի հիվանդություն էր առաջացել, որի պատճառով նրա ոտքը խնդիր ուներ։ Այն շատ էր ցավում։ Ջոզեֆի ընտանիքը փորձում էր օգնել նրան ավելի լավ զգալ, այնուամենայնիվ նրա ոտքը շատ էր ցավում։ Բժիշկները փորձեցին նրա ոտքի վիճակը լավացնել, բայց չկարողացան:
Սրբեր, 1․7
Բժիշկներն ասացին, որ Ջոզեֆի ոտքը պետք է կտրել՝ նրա կյանքը փրկելու համար: Բայց նրա մայրը թույլ չէր տալիս: Նա հարցրեց, թե արդյոք կա Ջոզեֆին օգնելու ուրիշ միջոց։ Բժիշկները որոշեցին փոխարենը կտրել նրա ոտքի ոսկրի մի մասը: Ջոզեֆը գիտեր, որ ցավոտ է լինելու, բայց հավատում էր, որ Աստված կօգնի իրեն։
Սրբեր, 1․7
Բժիշկները ցանկանում էին Ջոզեֆին ալկոհոլ տալ, որպեսզի նա խմեր ցավը թմրեցնելու համար։ Բայց Ջոզեֆն ասաց՝ ոչ։ Նա պարզապես ուզում էր, որ իր հայրը բռներ իրեն։
Սրբեր, 1․7
Ջոզեֆը խնդրեց իր մորը դուրս գալ։ Նա չէր ուզում, որ մայրն այդ ցավերի մեջ տեսներ իրեն, մինչ բժիշկները կտրում էին իր ոտքը:
Ջոզեֆի հայրը բռնել էր նրան, մինչ բժիշկները կտրում էին նրա ոտքի ոսկրի վարակված և հիվանդ մասերը: Դա շատ ցավոտ էր, բայց Աստված օգնեց Ջոզեֆին քաջ լինել։ Մի քանի տարի անց Ջոզեֆի ոտքը լավացավ, չնայած քայլելիս դեռ ցավում էր։
Սրբեր, 1․6-7
Երբ Ջոզեֆը մեծացավ, նրա ընտանիքը տեղափոխվեց Նյու Յորք նահանգ։ Ջոզեֆի ընտանիքն աղքատ էր։ Նրանք ջանասիրաբար աշխատում էին, որպեսզի բավականաչափ սնունդ ունենային իրենց ընտանիքի համար։ Ջոզեֆը լավ տղա էր։ Նա երջանիկ էր, սիրում էր ծիծաղել և զվարճանալ:
Սրբեր, 1․5-9
Ջոզեֆի ընտանիքը սիրում էր Հիսուս Քրիստոսին։ Նրանք աղոթում էին և միասին կարդում էին Աստվածաշունչը: Բայց Ջոզեֆի ծնողները վստահ չէին, թե որ եկեղեցուն պետք է պատկանեին: Մի գիշեր Ջոզեֆի մայրը՝ Լյուսին, աղոթեց և ասաց Աստծուն, որ ցանկանում է գտնել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցին։ Աստված պատասխանեց նրա աղոթքին և խոստացավ, որ նա կգտնի այն։
Սրբեր, 1․10-11