Սուրբ գրությունների պատմություններ
Ջոզեֆն ու Սիդնին սովորում են երկնքի մասին


«Ջոզեֆն ու Սիդնին սովորում են երկնքի մասին», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

«Ջոզեֆն ու Սիդնին սովորում են երկնքի մասին», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

Փետրվար 1832

Ջոզեֆն ու Սիդնին սովորում են երկնքի մասին

Տեսիլք՝ Իր զավակների համար Աստծո օրհնությունների մասին

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը կարդում և քննարկում են Աստվածաշունչը։

Մի օր Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը կարդում էին Աստվածաշունչը։ Նրանք կարդում էին այն մասին, թե ինչ է պատահում մարդկանց հետ մահից հետո։ Ջոզեֆն ու Սիդնին մտածեցին իրենց կարդացածի մասին, և ցանկացան ավելին սովորել։

Վարդապետություն և Ուխտեր 76․11-18

Ջոզեֆը և Սիդնին տեսիլք են տեսնում, որտեղ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը շրջապատված են հրեշտակներով։

Տերը նրանց հրաշալի տեսիլք էր տվել։ Նրանք տեսան Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին՝ հրեշտակներով շրջապատված։ Նրանք մի ձայն լսեցին, որն ասաց, որ Հիսուսը Աստծո Որդին է։ Ձայնն ասաց, որ Հիսուսը մահացավ մեզ համար և ապա հարություն առավ՝ Նա կյանք վերադարձավ։ Քանի որ Նա հարություն առավ, մենք էլ հարություն կառնենք։

Վարդապետություն և Ուխտեր 76․19-24, 39-43

Ջոզեֆը և Սիդնին թելեստիալ արքայության վերաբերյալ տեսիլք են տեսնում։

Ջոզեֆը և Սիդնին սովորում են, որ մեր հարությունից հետո մենք կապրենք երկնքի երեք վայրերից մեկում, որոնք կոչվում են արքայություններ։ Մարդիկ, ովքեր չեն ընդունում Հիսուս Քրիստոսի ավետարանը, կգնան թելեստիալ արքայություն։ Տերը համեմատեց այս արքայությունը աստղերի լույսի հետ։

Վարդապետություն և Ուխտեր 76․81-86

Ջոզեֆը և Սիդնին թերեստրիալ արքայության վերաբերյալ տեսիլք են տեսնում։

Ջոզեֆը և Սիդնին սովորում են մի արքայության մասին ևս, որը կոչվում է թերեստրիալ արքայություն։ Այս արքայությունը այն մարդկանց համար է, ովքեր ապրում են բարի կյանքով, բայց լիովին չեն հնազանդվում Հիսուս Քրիստոսի ավետարանին։ Նրանք Նրա հավատքում ամուր չեն։ Տերը համեմատեց այս արքայությունը լուսնի լույսի հետ։

Վարդապետություն և Ուխտեր 76․71-80

Ջոզեֆը և Սիդնին սելեստիալ արքայության վերաբերյալ տեսիլք են տեսնում։

Ամենաբարձր արքայությունը սելեստիալ արքայությունն է: Այս արքայության մարդիկ ուխտեր կամ խոստումներ են կապել Աստծո հետ և պահել են այդ ուխտերը։ Նրանք ապաշխարել և հետևել են Հիսուս Քրիստոսին։ Նրանք հավերժ ապրում են Երկնային Հոր և Հիսուսի հետ և դառնում Նրանց նման։ Տերը համեմատեց այս արքայությունը արևի լույսի հետ։

Վարդապետություն և Ուխտեր 76․50–70

Սիդնին գրում է տեսիլքի մասին։

Տերն ասաց Ջոզեֆին և Սիդնիին, որ չկիսվեն այն ամենով, ինչ տեսիլքում տեսան։ Բայց Նա ցանկացավ, որ նրանք այդ տեսիլքից որոշ բաներ գրեն և դրանցով կիսվեն ուրիշների հետ։ Եկեղեցու շատ անդամներ շատ ոգևորված էին պատմելու մարդկանց այդ տեսիլքի մասին։

Վարդապետություն և Ուխտեր 76․113-119, Սրբեր, 1․149-50

Մարդիկ կարդում են տեսիլքի պատմությունը։

Ոմանց տեսիլքը դուր չեկավ։ Այն տարբեր էր նրանից, ինչին իրենք հավատում էին։ Բայց Սրբերի մեծ մասը շնորհակալ էին՝ այս հայտնության մասին իմանալու համար։ Այն նրանց ցույց էր տալիս, որ Երկնային Հայրը սիրում է Իր զավակներին և ուղի է պատրաստել նրանց համար, որպեսզի վերադառնան Իր մոտ։

Սրբեր, 1․149-50