Սուրբ գրությունների պատմություններ
Սուսա Յանգ Գեյթսը և Ջոզեֆ Ֆ․ Սմիթը


«Սուսա Յանգ Գեյթսը և Ջոզեֆ Ֆ․ Սմիթը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

«Սուսա Յանգ Գեյթսը և Ջոզեֆ Ֆ․ Սմիթը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

1902 - 1918

Սուսա Յանգ Գեյթսը և Ջոզեֆ Ֆ․ Սմիթը

Հայտնություն հոգևոր աշխարհի մասին

Բրիգամ Յանգը զրուցում է իր դստեր՝ Սուսայի հետ։

Սուսա Յանգ Գեյթսը Բրիգամ Յանգի դուստրն էր։ Նա ծնվել և մեծացել է Յուտայում։ Նա սիրում էր գրել և ծառայել Տիրոջ Եկեղեցում։

Սրբեր, 3․9-10, 64

Սուսան ստանում է քահանայության օրհնություն։

Երբ Սուսան չափահաս դարձավ, նա հիվանդացավ։ Նա քահանայության օրհնություն խնդրեց։ Օրհնության մեջ Տերն ասաց Սուսային, որ ցանկանում է, որ նա տաճարային աշխատանք կատարի։

Սրբեր, 3․193-94

Սուսան խոսում է մեկ այլ կնոջ հետ տաճարների և ընտանեկան պատմության մասին:

Օրհնությունից հետո Սուսան լավացավ։ Նա իր ժամանակն անցկացնում էր իր ընտանիքի պատմությունը ուսումնասիրելով։ Երբ նա գտավ ընտանիքի անդամների, որոնք մահացել էին առանց մկրտվելու, նա գնաց տաճար՝ նրանց համար մկրտվելու։ Նա սիրում էր մարդկանց պատմել ընտանեկան պատմության աշխատանքի մասին։ Ցավոք, շատերին դա չէր հետաքրքրում։

Սրբեր, 3․194-95, 206

Սուսան զրուցում է Ջոզեֆ Ֆ․ Սմիթի հետ։

Մի օր Սուսան այցելեց իր ընկեր Ջոզեֆ Ֆ. Սմիթին՝ Եկեղեցու նախագահին։ Նախագահ Սմիթը մի քանի շաբաթ հիվանդ էր եղել։ Սուսան գիտեր, որ նա նույնպես շատ տխուր էր, քանի որ որդին մահացել էր։ Նա տխուր էր նաև աշխարհում տեղի ունեցող այլ բաների՝ պատերազմների ու հիվանդությունների պատճառով։

Սրբեր, 3․197-99, 205-6

Ջոզեֆ Ֆ. Սմիթը պատմում է Սուսային իր տեսիլքի մասին։

Բայց երբ Սուսան նստեց նախագահ Սմիթի մոտ, նա ոգևորված էր նրա հետ խոսելու։ Նա Սուսային ասաց, որ Աստված իրեն հատուկ տեսիլք էր ցույց տվել։ Ամեն ինչ վերաբերում էր հոգևոր աշխարհին, որտեղ մարդիկ գնում են մահից հետո։ Նրա տեսիլքը գրված էր թղթի վրա։ Նախագահ Սմիթը այն տվեց Սուսային և խնդրեց նրան կարդալ այն։

Սրբեր, 3․206-7

Սուսան կարդում է տեսիլքի մասին։

Սուսան կարդաց թղթի վրա գրվածը։ Այնտեղ ասվում էր, որ Հիսուս Քրիստոսը այցելել է հոգևոր աշխարհ։ Նա ուղարկեց Ադամին, Եվային և այլ հավատարիմ տղամարդկանց ու կանանց՝ ուսուցանելու այն հոգիներին, ովքեր չէին ընդունել ավետարանն իրենց կյանքի ընթացքում։ Նրանք օգնում էին այս հոգիներին պատրաստվել, որպեսզի մարդիկ կարողանային մկրտվել նրանց համար տաճարում։

Վարդապետություն և Ուխտեր 138․11-19, 29-48, Սրբեր, 3․206-7

Ջոզեֆ Ֆ. Սմիթը և Սուսան զրուցում են։

Սուսան զարմացավ, երբ կարդաց նախագահ Սմիթի տեսիլքը։ Նախագահ Սմիթը ժպտաց նրան։ «Սուսա,- ասաց նա,- դու մեծ գործ ես անում»։ Նա ասաց նրան, որ սիրում է նրան Տիրոջ հանդեպ նրա հավատքի համար։

Սրբեր, 3․206

Սուսան նստած է Սոլթ Լեյքի տաճարի մոտ։

Սուսան իր օրագրում գրեց հայտնության մասին։ «Դա ինձ համար մխիթարություն էր»,- ասաց նա։ Նա անհամբեր սպասում էր իր ընկերներին և Եկեղեցու մյուս անդամներին դրա մասին պատմելու հնարավորությանը։ Նա գիտեր, որ նախագահ Սմիթի տեսիլքը կօգներ Սրբերին ոգևորվել հոգևոր աշխարհի մարդկանց փոխարեն տաճարային աշխատանք կատարելու համար։

Սրբեր, 3․207